Բանաստեղծի անունը կրող թիվ 169 կրթօջախում ՇԻՐԱԶԱՊԱՏՈՒՄ


Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը. հարկավոր է այն ամուր պահել ձեռքում, եթե չես ցանկանում ձեռքից բաց թողնել ապագան£ Ա. ԲԱՐԲՅՈՒՍ Մասիսի շիրազացող կարոտն ու հավատամքը վերստին նորոգվել են Շիրազի անունը կրող թիվ 169 միջնակարգ դպրոցում£ Շիրազն ինքը` ոգի առած հայկազյան լեզվով պատգամում է հայեցի ապրելու խորհուրդն ու կերպը, և իբրև լինելիության գրավական կաթիլ առ կաթիլ ներարկվում կրթօջախի սաների էության մեջ£ Այս երևույթի անժխտելի երախտիքը դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրեն Սուսաննա ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ տքնաջան ու անմնացորդ նվիրումի արտահայտությունն է£ Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում կրկին ավանդույթ դարձած շիրազյան օրերն են£ Լեփ¬լեցուն էր դպրոցի դահլիճը. հյուրեր, ծնողներ, աշակերտներ£ Ներկա էին Շիրազի որդին ու հարսը£ Ասմունքում էին երեխաները£ Շիրազի խոսքերով երգերի կատարմամբ հիացրեց դպրոցի երգչախումբը: Կրթօջախի կամարների ներքո վերստին թևածում էր Շիրազի ոգեղեն շունչը£ Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան, Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան… Մատաղ սերնդի կրթության գործում մեծ ներդրում ունեցող, եռանդն ու ավյունը պահպանած դպրոցի տնօրինուհին, շնորհավորելով ներկաներին, հավաստիացրեց, որ թեև շիրազագետ չէ, բայց միշտ է երազել, որ այս կրթջօախում մատաղ սերունդը դաստիարակվի հայրենասեր բանաստեղծի ոգով ու գաղափարներով£