Ինքնարտահայտման այլազան դրսևորումներ


Հայացք նետելով աջ անկյունում տեղադրված «Նամակ Օննիկին» հորինվածքին` այցելուները խորհրդանշական իմաստավորումն են զուգահեռում մտապատկերում դաջված «ցանկությունների իրականացման» թփերի հետ, որոնց կարելի է հանդիպել եկեղեցամերձ տարածքներում հայկական մարզերի£ Արա Շիրազի կերտած մի շարք հուշարձաններով (Զորավար Անդրանիկ, Ալեքսանդր Մյասնիկյան, Տիգրան Պետրոսյան) ու մահարձաններով (Սարոյան, Փարաջանով, Շիրազ, Կապուտիկյան) արձանագոր ծի նրա անզուգական վարպետությամբ հմայվածները, ովքեր կարոտ էին ստեղծագործության հետ հավաքական այս հաղորդակցությանը, դժվարանում են «քանդակ» որակումը տալ այս կարգի մոդեռն ոճավորմամբ հորինվածքներին («Ռելիեֆներ», «Ինֆարկտուս», «Երեք գամ», «Արքայազն», «Արքա»)£ Այդուհանդերձ, խորապես զգացվում են վաղամեռիկ եղբոր` Սիփանի կորստյան ցավը զուսպ արտահայտող մի քանիսից (հատկապես` «Ռեքվիեմ…»¬ից)£ Բանաստեղծների ընտանիքում, 1915¬ի մեծ կոտորածի մասին տատի պատմություններով աշխարհընկալման հիմքերը դրած արվեստագետի ներաշխարհում պետք է, որ խորն արմատներ ձգեին հայի ճակատագրի գենետիկ դառնությունները` հասունանալուն համընթաց վերապրվելով` ինքնարտահայտման ուրույն դրսևորումներ ի հայտ բերեին£ Ռոբերտ Էլիբեկյանի, Երվանդ Քոչարի, Վիլյամ Սարոյանի, Էդուարդ Խարազյանի, Պաբլո Պիկասոյի դիմաքանդակների նրբահմուտ, կենդանի բնութագրականությամբ շրջանցում են «իրանների» («Իրան», «Ստատիկ իրան», «Թեք իրան») անհրապույր աղճատումները£ «Թագավորի մահը», «Աստծո ձեռք», «Պանդուխտ» տարանյութ կերտվածքներում որոշակի խորհրդապաշտական բովանդակային ընդհանրացումներ որսում£ Տարբեր «իզմ»¬երի խաչաձևումները Արա Շիրազին ներկայացնող 2 տասնյակից ավելի տարարվեստ գործերում, կարծում եմ, կոնկրետ արգասիքն են «60-ականների» մշակութային սերնդի հախուռն ձգտման` ճեղքելու սոցիալիստական ռեալիզմի հաստատած ստեղծագործական հիմնապատնեշը£ Իրականում այն օրինաչափորեն երևան է գալիս բոլոր ժամանակներում, արարչական ասպարեզում նոր հերթափոխի հայտնվելով, կարծրացած արտահայտչամիջոցները գունեղացնելու, հեղափոխելու հոգևոր պահանջով£ Երկար սպասված հրապարակային այս հանդիպմանը, ծննդյան 70-ամյակի նախօրեին, «Հայաստան հեքիաթ-կղզում» ապրած կյանքի առեղծվածների գաղտնազերծման, իրենում կուտակված ասելիքի, ինքնարտահայտման այլազան դրևսորումներով է ներկայանում Արա Շիրազը£ Ոչ` քանդակագործի բրիչի փորձահմուտ կատարելությամբ...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ