«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐԱՆԱՅԵՑ ՑՈՒՑԱԿԸ


 

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մեծ աղմուկ է բարձրացրել կուսակցության ներսում, առիթ դարձել, որ որոշ կուսակցականներ հեռանան կուսակցությունից: Տեսնելով, որ այսպես փոշիանում է կուսակցության ներուժը, իսկ «Ազատ դեմոկրատները» գրավում են գերիշխող դիրք, «Ժառանգությունը» վերանայեց ցուցակը, որոշ խմբագրումներ կատարեց, ընդգրկեց նաև Լարիսա Ալավերդյանին` նրան վերապահելով «անհուսալի» տեղ:

Ծանոթանալով երկու կուսակցության համատեղ կազմած ցուցակին, տեսնում ենք, որ այստեղ, բացառությամբ Խաչատուր Քոքոբելյանի և Ալիկ Արզումանյանի` «Ազատ դեմոկրատները» չունի խարիզմա և ճանաչված մեկ այլ գործիչ, ում անունը կարող էր հետաքրքրել ընտրողին:

«Ժառանգության» ցուցակում էլ, բացի արդեն ճանաչված պատգամավորներից, հուսադրող այլ անուններ չկան: Մինչդեռ համակարգային փոփոխություններ պահանջող, քաղաքական սերնդափոխությունն անհրաժեշտություն համարող քաղուժերը պիտի որ ասպարեզ բերեին նոր անուններ, հանրային ճանաչում ունեցող մարդկանց, ովքեր կկարողանային հետաքրքրություն ձևավորել, հույսեր ներշնչել: Ուրեմն, բավական տխուր է վիճակը, բավական անհուսալի:

Իհարկե, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» հավանաբար կկարողանան այնքան ձայն հավաքել, որպեսզի մուտք գործեն խորհրդարան: Մանավանդ` լինելով արևմտյան կողմնորոշման կուսակցություններ` նրանք կստանան նաև եվրոպական կառույցների աջակցությունը: Բայց հազիվ թե խորհրդարան մուտք գործելու իրական հնարավորություն ունեցողներից շատերը կարողանան որակական փոփոխություններ բերել, առաջնային դարձնել բարեփոխումները: Անուններ չտանք, սակայն նշենք, որ ցուցակում կան մարդիկ, ովքեր մի քանի կուսակցություն են փոխել, ովքեր գտնվել են պետական կառավարման համակարգում, դիվանագիտական աշխատանք են կատարել: Հետևաբար նրանց ներկայությունն արդեն իսկ որոշակի հակակրանք է ձևավորում, ընտրողին ստիպում մտածել այն մասին, որ այս մարդկանցից ոմանք կամենում են խորհրդարան մուտք գործել` նորից իշխանություն ունենալու, նորից պաշտոններ զբաղեցնելու համար: Իսկ ո՞վ չգիտի, որ Ազգային ժողովը ոմանց համար նաև կարիերայի ապահովման վայր է:

Իհարկե, ասվածը միայն այս երկու կուսակցությանը չի վերաբերում: Երևի ողջ աշխարհում էլ ոմանք կուսակցությունների ցուցակներում են ընդգրկվում` պաշտոններ ստանալու համար: Սակայն Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ առանց այն էլ շատ են եղել ձևախեղումները, որտեղ հաճախ են բախվել ժողովրդի և իշխանության շահերը, ցանկալի է կառավարման համակարգում նոր մտածողությամբ ու չվարկաբեկված մարդկանց ներկայությունը:

Լ.Մ.

}����$8�!�ես մեզ ասացին Ստեփանակերտում` ցանկության դեպքում իշխանությունները կարող են գտնել համապատասխան միջոցներ, հատկացումներ անել, կարող է Հայաստանի ֆինանսական աջակցությունից բաժին հանվել թատրոնին, սակայն բացակայում է ցանկությունը, բացակայում է թատրոնի հանդեպ հոգատարությունը: Իսկ թատրոնը Ղարաբաղի համար մեծագույն մշակութային արժեք է, որովհետև այն կարող է նպաստել հայեցի դաստիարակմանը, իր բեմից ներկայացնել ազգային պատմությունը, առավել ամրապնդել հայկականի դիրքերն այստեղ: Եթե փոքր-ինչ հոգատարություն լինի, ապա կարելի է նաև հանգանակություն կազմակերպել, ոտքի հանել բոլոր ունևոր ղարաբաղցիներին, ովքեր այսօր տարբեր երկրներում հսկայական հարստություններ են ձեռք բերել: Հազիվ թե նրանք մերժեն որոշակի գումարներ տրամադրել թատրոնին: Միայն թե ցանկություն է պետք: