Ասանժը` կինոհերոս


Ամերիկյան Josephson Entertainment կինոընկերությունն ու Michelle Krumm Prods¬ը պատրաստվում են ֆիլմ նկարահանել արդեն իր աղմկահարուցությամբ հայտնի ՎիկիլԻկս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին£ Կինոնկարի համար` որպես «գայթակղիչ դրամա», հիմք է ծառայելու «Աշխարհի ամենավտանգավոր մարդ» Ասանժի` դեռևս չհրապարակված կենսագրությունը£ Ավստրալիացի լրագրող Էնդրյու Ֆոուլերի գրքից համապատասխան նյութեր քաղելու վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել£ Ահա թե նաև ինչպես կարելի է մեկ քայլով համաշխարհային հռչակ վայելել£ Կարևորն այդ քայլի ճիշտ պահն ու նպատակակետն անվրեպ ընտրելն է£