Երաշտը դուրս բերեց 400-ամյա հուշարձանը 


Մեքսիկայի Չյապաս նահանգում սաստիկ երաշտի հետևանքով ջրերի տակից երևացել է 4-դարյա ճարտարապետական մի հուշարձան, որը տեղադրել էին իսպանացի գաղութարարները:

Դա 16-րդ դարի եկեղեցի է, որը նորից վեր է խոյացել Մեքսիկայի հարավում գտնվող ջրամբարի ջրերից: Գրիհալվե գետի ջրերի մակարդակն իջել է 23 մետրով:

Իսկապես որ` «չկա չարիք առանց բարիքի». գետը նվաղել է` մակերես հանելով Սուրբ Սանտյագո Առաքյալ հինավուրց եկեղեցու փլատակները: Եկեղեցին ջրասույզ էր եղել 1966 թ. (տեղեկացրել է LifeNews-ը):

Տեղաբնակներն ասել են, որ դա համանման երկրորդ դեպքն է: Նույն եկեղեցին առաջին անգամ ջրերից դուրս է «լողացել» 2002 թ.: Այն ժամանակ էլ երաշտն իջեցրել էր ջրամբարի մակարդակն այնքան, որ մարդիկ կարողացել են շրջել երբեմնի եկեղեցու շրջակայքում: