ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ է շնորհվել մի խումբ պետական, զինվորական գործիչների:  Պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ վարչապետ Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով,  Պետականության կայացման, բանակաշինության և հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարար Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ պարգևատր վել է «Տիգրան Մեծ» շքանշանով:  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել են` ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԸ, ԱԺ նախագահի տեղակալ Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԸ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:  Բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Վարդան Մամիկոնյան» շքանշանով են պարգեւատրվել ՀՀ պաշտպանության նախարարության ներքոհիշյալ ծառայողները`  Նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. Նախարարի տեղակալ, ԶՈՒ թիկունքի պետ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ,  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել են` ՀՀ Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսչի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Գուրգեն ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԸ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Ստեփան ՄԻՐԶՈՅԱՆԸ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ, գեներալ-լեյտենանտ Նորատ ՏԵՐ - ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԸ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս ՓԱՅՏՅԱՆԸ, ԲԿ հրամանատարներ` գեներալ-մայոր Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, գեներալ-մայոր Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ, գեներալ-մայոր Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆԸ, գեներալ-մայոր Սեյրան ՍԱՐՈՅԱՆԸ, գեներալ-մայոր Վալերի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գեներալ-մայոր Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՊԲ դիվիզիայի հրամանատար, գնդապետ Կամո ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ՊԲ զորամասի հրամանատար, գնդապետ Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԸ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ՄԻ-8 ուղղաթիռի հրամանատար Ստեփան ՕՀԱՆՅԱՆԸ, Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել` ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Արմեն Էդուարդի ԲԱԲՈՒՐՅԱՆԻՆ, ՀՀ պաշտպանության նախարարության դաստիարակչական աշխատանքի գծով վարչության պետ, գնդապետ Վարդան Մարտունի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ: