Ոչ թե ճակատ, այլ գրատախտակ


 

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդել է, որ խնամքով պահում է իր մրցակից Սամվել Բալասանյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումը և «սպառնում» է այն հրապարակել: Եթե դա ճիշտ է` զավեշտալի բան է ստացվում: Ուրեմն Ս. Բալասանյանի ճակատը ոչ թե սովորական ճակատ է, այլ գրատախտակ, որին սկզբում ՕԵԿ էր գրված, հետո` ԲՀԿ, շուտով երևի` ՀՀԿ: Հետո՞ ինչ է գրվելու: