Ասում էին` բեն Լադենի դին օվկիանն են նետել, չէ՞


 

Հետո նրա հուղարկավորության ու դրա վայրի մասին այլ վարկածներ հնչեցին: Հիմա դա գուցե այնքան էլ էական չէ, բայց ամերիկյան Քենֆիլդ ընտանիքն Ուսամայի պատկերով ծովախեցգետին է գտել:

Վաշինգտոն նահանգի Հաթ կղզու շրջակայքից ծովախեցգետինների հերթական խմբաքանակը տուն բերելով, ընտանիքի հայրը ցանցի մեջ հայտնաբերել է զրահապատ մի խեցեմորթ: Արտասովորը, սակայն, դրա վրայի պատկերն է` նման «Ալ-Քաիդա»-ի հանգուցյալ առաջնորդի դեմքին:

- Ձկնորսության ժամանակ մեզանից ոչ մեկն ուշադրություն չդարձրեց այդ ծովախեցգետնի վրա: Ավելին, մենք նրան նորից օվկիանոսը նետեցինք, որվհետև դա էգ էր, իսկ օրենքն արգելում է դրանց որսալ,- խոստովանել է Քենֆիլդը:

Ձկնորսն ու հավանաբար որևէ մեկը չի կարող բացատրել, թե ինչպե՞ս կարող էր խեցեմորթի փորի վրա գոյանալ այդ նկարը` ապշեցնելու չափ նման ոչ շատ վաղուց աշխարհի ամենաազդեցիկ ահաբեկչին:

- Մենք կաթոլիկներ ենք, մեզ թվաց, որ դա ավելի շատ Հիսուս Քրիստոսի պատկերն է, քան «Ալ-Քաիդա»-ի գրոհայինի,- ասել է Ջոնը (УТРО.ru):