Հրձիգի հայրն ուշքի չի գալիս


Արդեն քանի օր աշխարհը ցնցած անակնկալ¬ահաբեկչի հայրը վաղուց ի վեր բնակվում է Ֆրանսիայում: Որդու հանցագործության մասին նա իմացել է ինտերնետով: Շուրջ 10 լրագրողներ կիրակի օրը հայտնվել են Անդերս Բերինգ Բրեյվիկի հոր` Ֆրանսիայի հարավում գտնվող Կուռնանել ավանի շքեղ առանձնատան մուտքի առջև: Սակայն այդ համեստ մարդը նախընտրել է չհանդիպել նրանց հետ: Իսկ երեկոյան Յենս Բրեյվիկի ու նրա կնոջ տան առջև արդեն ժանդարմներ են հայտնվել` ապահովելու նրանց անվտանգությունը: Նրա կինը լրագրողներին ասել է միայն. - Գիշերը պարզապես սարսափելի անցավ: Ես համարյա չքնեցի: Առավոտյան ամուսինս Իսպանիա մեկնեց, որպեսզի խուսափի ԶԼՄ¬ների ճնշումներից,¬ պատմել է նա` արցունքները հազիվ զսպելով ու հավելել է.¬ Նրա որդուն ես ոչ մի անգամ չեմ տեսել: Իսկ նախկին դիվանագետ Յենս Բրեյվիկը, ով մի քանի տարի չէր տեսել որդուն, նորվեգական Verdens Gang թերթին պատմել է, որ տղայի լուսանկարը ինտերնետում տեսնելուց հետո ինքը դեռ չի կարողանում ուշքի գալ. - Այդպիսի բան լսելն ուղղակի սարսափելի է: Մի խոսքով, ընդամենը 663 բնակիչ ունեցող փոքրիկ այդ ավանն էլ փոթորկվել է նորվեգացու վայրագությունից: Կոմունայի կառավարիչը հաստատել է հարևանների հավաստիացումները, որ իրենց կողքին ապրող նորվեգացի զույգին չեն ճանաչել. - Նրանք ոչ թե պարզապես աննկատ էին, այլև անտես,¬ բազմանշանակ ասել է նա: