Վրիժառուն չզղջաց մահապատժից առաջ


Նյու¬Յորքի երկվորյակ աշտարակների աղետից հետո ամերիկացի Մարկ Ստրոմանը գնդակահարել էր 2 ներգաղթյալների` Հնդկաստանից ու Պակիստանից: Դալասի 41-ամյա այդ բնակչին ժողովուրդը միանգամից կնքեց «սեպտեմբերի 11¬ի վրիժառու» մականունով: Դատապարտվելով կրկնակի սպանության և մեկ մահափորձի համար, հունիսի 20¬ին նա Տեխասում մահապատժի ենթարկվեց մահացու ներարկումով: Վրիժառու Մարկ Ստրոմանն իր վերջին հարցազրույցում ասել էր. - Ողջ աշխարհը հրաշալի հիշում է այն սարսափելի դեպքերը, որոնք սեպտեմբերի 11¬ին ցնցեցին Ամերիկան: Ոմանք կարողացան զսպել իրենց հույզերը, բայց ես` ոչ: Ես, թերևս, ամենաչարասիրտ ամերիկացին եմ Երկրի երեսին: Սերն իմ մեջ փոխարինվեց ատելությամբ, և այդժամ ես որոշեցի վրեժ լուծել: Այդ օրը ես կորցրեցի աշխարհում իմ ամենաթանկ մարդուն` քրոջս: Ստրոմանը ձերբակալվել էր 2001 թ. և տասը տարի ճաղավանդակների ետևում է սպասել մահվան դատավճռին: Մահից առաջ նրա վերջին խոսքերն էին` - Ինձ համար սարսափելի չէ մեռնելը. ես ոչնչի համար չեմ ափսոսում: