Սարդարապատում, Բաշ¬Ապարանում և Ղարաքիլիսայում զենքերի շաչյունը ծնունդ տվեց Հայաստանի առաջին հանրապետությանը


Վաղը` մայիսի 28¬ին, կբոլորի Սարդարապատի, Բաշ¬-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի 93¬րդ տարին: Հաղթանակներ, որ կերտվեցին մեր ժողովրդի հավաքական ուժի և ամրակուռ ո·ու շնորհիվ: Ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո ի կատար ածվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը` ստեղծվեց անկախ պետականություն: Ոչ թե Բաթումում ընթացող բանակցությունները, այլ Սարդարապատում, Բաշ¬Ապարանում և Ղարաքիլիսայում որոտացող թնդանոթներն ու զենքերի շաչյունը ծնունդ տվեցին Հայաստանի առաջին հանրապետությանը: Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո թուրքական զորքերն արշավեցին Արևելյան Հայաստան: 1918¬ի մարտի վերջին ընկավ Սարիղամիշը, ապա հանձնվեց Կարսը: Մայիսի 15¬ին թուրքական զորքը հանկարծակի հարձակումով ·րավեց Ալեքսանդրապոլը և առաջ շարժվեց 2 ուղղություններով: Թշնամուն դիմա·րավելու համար հայկական զինված ուժերի վերադասավորում կատարվեց: Ստեղծվեց Երևանյան զորամիավորումը, որի հրամանատարն էր Մովսես Սիլիկյանը: Մայիսի 22¬ի վաղ առավոտյան սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը: Հայկական զորքերը հուժկու հարվածով ետ վերցրին նախորդ օրը ·րավված Սարդարապատը, իսկ թուրքերը խուճապահար նահանջեցին: Մի քանի օր տևած համառ պայքարից հետո հակառակորդի 15000-անոց բանակը ջախջախվեց: Սարդարապատին զու·ահեռ մարտեր էին մղվում նաև Բաշ¬Ապարանում և Ղարաքիլիսայում: Բաշ¬Ապարանում հայկական զորքին` Դրոյի ղեկավարությամբ, հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը և խիզախ ·րոհով փախուստի մատնել նրանց: Ղարաքիլիսայում ևս հայերը հերոսական դիմադրություն ցույց տվեցին: Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարեց. - Հայերը Ղարաքիլիսայում մարտով ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավա·ույն զինվորները:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ