Համատեղ հանրահավաք


Երեկ բազմամարդ էր Հանարպետության հրապարակը: ՀՀ նախագահի ընտրություններում իրենց սատարած թեկնածուի հանդեպ վստահությունը և սեփական սկզբունքայնությունը վերահաստատելու նպատակով հավաքվել էին բոլոր այն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատ քաղաքացիները, ովքեր իրենց քվեն էին տվել Սերժ Սարգսյանին: Առիթը, հասկանալի է, թեկնածուներից թերևս ամենա«ինքնավստահի» կողմից վերջին շրջանում հրահրվող անհանդուրժողականության մթնոլորտն էր: Հանրահավաքն ընթացավ երկրում կայունության, հանդուրժողականության, օրինականության ու քաղաքական մշակույթի պահպանման, ժողովրդավարության ամրապնդման, մեր երկրի և ժողովրդի ապագայով մտահոգ բոլոր շահագրգիռ ուժերի ներուժի օգտագործման պատրաստակամության, դեպի նոր հաղթանակների Հայաստան առաջ գնալու կոչի ներքո: