Ռուսաստանը փորձում են դուրս մղել աշխարհաքաղաքական խաղից


Արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս բարձրաձայնած մտահոգություններից մեկը երկրի շահերից բխող քննարկումների առարկա է դարձել Ռուսաստանի քաղաքական շրջանակներում: Միջարտգործերի խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ներկա ժամանակները Ռուսաստանի համար է, իր պատմության կարևորագույն փուլերից մեկն է. երկրի ներքին գործերին կողմնակի միջամտությունները կանխելը, հատկապես Նախագահի առաջիկա ընտրությունների ընթացքում, ռուսական դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից է: Նշելով միջազգային հանրությանը հուզող դժվարալուծելի մի շարք հիմնախնդիրներ (Կոսովոյի կարգավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը, Մերձավոր Արևելքի հիմնահարցը, Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին դաշնագիրը, իրավիճակն Իրաքում, Աֆղանստանում և Սուդանում)` նախարարը արձանագրել է նույն շրջանակներին անհանգստացնող մեկ այլ խնդիր ևս. ինչպե՞ս զսպել (սանձել) Ռուսաստանին և թույլ չտալ նրան` մասնակցելու վերոնշյալ հարցերի լուծմանը: Տիմոշենկոյին գոհացրել են մոսկովյան բանակցությունները Յուլիան երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին, որ նա «ժամանակ և ցանկություն է ունեցել բանակցելու»£ ¬ Մենք հանգամանորեն քննարկել ենք համագործակցության ծրագիրը… Դատելով երկխոսության ընթացքից` ես կարծում եմ, որ աշխատանքը կհաջողվի,¬ ասել է Ուկրաինայի վարչապետուհին` երկու երկրների կառավարությունների խորհրդակցությունից անմիջապես հետո£ Նրա խոսքերով` Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ որոշել են ոչ թե յուրաքանչյուր բնագավառի համար առանձին¬առանձին նորանոր փաստաթղթեր ստորագրել, այլ նպատակին ծրագրավորում կատարել£ ¬ Ապրիլին մենք արդեն կունենանք միջկառավարական 11 հանձնաժողով` վերջնականապես հստակեցված գերակայություններով£ Կարծում եմ, որ դա ավելի կիմաստավորի մեր համագործակցությունը,¬ ավելացրել է Տիմոշենկոն£ Հիշեցնենք, որ ռուս պայծառատես Գլոբան բոլորովին վերջերս կանխագուշակել է, որ 2008-ի վերջին սկսվելու է Յուլիա Տիմոշենկոյի քաղաքական վայրէջքը, իսկ 2009-ին նրան ընդհանրապես հեռացնելու Կառավարությունից: Հետաքրքրական է այս առնչությամբ «ՀՏրրՌռրՍՈÿ չՈջպՑՈ»-ում տպագրված ՌԴ նախկին վարչապետ, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովի հոդվածը, որը մանրամասնում է հենց այդ մտահոգության հիմնավորվածությունը: 2007 թ. Ռուսաստանի քաղաքական գործունեության արդյունքները հիմք ընդունելով` Պրիմակովը նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության գերխնդիրն այսօր իր ազգային հետաքրքրությունների պաշտպանությունն է` միջազգային հարաբերությունների խորացման և ազգային պաշտպանվածության զարգացման ճանապարհով: Նրա կարծիքով ՌԴ վարած արտաքին քաղաքականությունը նպաստում է բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը` այն պարագայում, երբ Նահանգները ձգտում է իր գերիշխանությունը պարտադրել միջազգային ասպարեզում: Ամերիկայի գործողություններն արդեն իսկ հանգեցրել են անցանկալի մի շարք հետևանքների: Օրինակ, ամերիկյան միջամտության արդյունքում իրադրությունն Իրաքում անվերահսկելի է այլևս, և խորը ճգնաժամի մեջ հայտնված այդ երկիրը դարձել է արմատական կոչված գաղափարների ծավալման օջախ և ակաբեկիչների հանգրվան: Պրիմակովը չի թաքցրել, որ Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման ծրագիրը Ռուսաստանը գնահատում է որպես Վրաստանում և Ուկրաինայում ԱՄՆ-ի վերահսկողությունը հաստատելու փորձ, որի նպատակն այդ երկրներում ՌԴ գործունեությունը սահմանափակելն է: Ռուսաստանյան վերլուծաբանները եզրակացնում են, որ այդ կերպ, փաստորեն, 2008-ին աշխարհը հայտնվել է «սառը պատերազմի» շեմին: Ռուսաստանը Եվրոպայից մեկուսացնելու և համաշխարհային պատմության ընթացքը վերափոխելու ձգտումը դառնում է աշխարհաքաղաքական խաղի պայմանների կարևորագույն բաղկացուցիչը: Եվ այդ ենթատեքստում հատուկ նշանակություն է ձեռք բերում ռուսական քաղաքական ընտրախավի այն հայտարարությունը, որ չնայած Արևմուտքի ճնշումներին, Ռուսաստանը չի շեղվելու իր որդեգրած ընթացքից: Դա չափազանց կարևոր է, հատկապես Նախագահի ընտրությունների նախաշեմին, երբ ավելի հաճախակի են դառնում միջազգային հանրության կողմից քննադատությունները, և խորանում են Ռուսաստանի ու Արևմուտքի տարաձայնությունները վճռորոշ հարցերում: Հարցեր, որոնց լուծման բանալին գերտերությունների «գրպանում» են: