ԿԱՏԱՂԻ ԳՆԱՃ` բարեհաճ ձմեռ


Գազի գործող սակագինը վերանայելու մասին հայտը շաբաթավերջին «Հայռուսգազարդը» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ուղարկել£ Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, նախքան ապրիլի 1¬ը հրավիրվելիք հանձնաժողովի նիստը դիտարժան տեսարաններով է նշանավորվելու, և նոր սակագինն ընդունելուց առաջ այստեղ փորձելու են ընդդիմանալ` առաջարկվող թիվը դժվարությամբ հաստատած լինելու տպավորությունը պահպանելու համար£ Չի բացառվում նաև, որ այդ տպավորություններին գործնական բնույթ հաղորդելու նպատակով առաջարկող սակագինը մինչև անգամ մի քանի դրամով նվազեցվի£ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ նման աննշան «զիջումը» այլևս ոչինչ չի փոխելու, և հենց այս պահից կարելի է արձանագրել, որ ապրիլի 1¬ից Հայաստանում գազի սակագինը ևս 40 տոկոսով թանկանալու է£ Հավանական է, որ նախորդող տարիներին անխուսափելի թվացող, բայց այդպես էլ դրսևորման գագաթնակետին չհասած վառելիքային ճգնաժամի վերաբերյալ կանխատեսումները հենց այս տարվանից լիովին իրականանան£ Իսկ դրա համար, գոնե այս պահին, առնվազն երկու հիշարժան հիմնավորում կարելի է առանձնացնել. նախորդ ապրիլի 1¬ից առաջ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն այսչափ զգալի չէր£ Ավելի կարևոր է նաև չանտեսելը, որ այն ժամանակ վառելիքի մեկ խորանարդ մետրը 12 դրամով թանկացավ, իսկ հիմա հանձնաժողով ուղարկված հայտում 40 դրամի հավելաճ է առաջարկվում£ Եվ չնայած սակագնի վերանայումը դեռևս առաջարկի տեսքով է ներկայացվել, բայց այլևս պարզ է, որ սահմանված ժամկետից սկսած` մեր հանրապետությունում գազի 1 խորանարդ մետրի համար 136 դրամ կամ նշված գումարին շատ մոտ սակագին է սկսելու գործել£ Թե ինչի է հանգեցնելու այն, արդեն բազմիցս է նշվել£ Ու թերևս այն պահից, երբ ռուսական կողմը, կամ, որ այս դեպքում` գազամատակարար ընկերությունը հերթական թանկացման մասին հայտարարեց, այլևս պարզ էր, որ 1.000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարին փոխարինելիք 180 դոլարանոց սակագինը մեզ վրա ոչ միայն էժան չի նստելու, այլև սպասվածից էլ թանկ է արժենալու£ Այսքանով հանդերձ` 40 տոկոսի գնաճ այն ժամանակ էլ էր դժվար պատկերացնել, քանի որ անհնար էր կանխատեսելը, թե 2010¬ի բյուջեում 1 դոլարի համար ինչ փոխարժեք կսահմանվի… Նախորդ տարի այդ թիվը 303 դրամ էր կազմել£ Բյուջե 2010¬ում, ինչին սև երեքշաբթին` մարտի 3¬ն էր նախորդել, այդ թիվը 386 դրամի հասավ£ Եվ ահա 40 տոկոս գնաճի հիմքում ոչ միայն «Հայռուսգազարդի»` մեծ փողեր աշխատելու մարմաջը և ռուսական կողմի պարտադրած նոր գինն է ընկած, այլ նաև նախորդ տարվա ընթացքում արտարժույթի շուկայում տեղի ունեցած անկանոն զարգացումները£ Դրամ¬դոլար «հակամարտության» արդյունքում շարքային հայաստանցիները տուժողի կարգավիճակից նույնիսկ այս պարագայում չեն կարող անմասն մնալ, քանի որ հայկական դրամի անհրաժեշտությունը գազամատակարար ընկերությունը պարզապես չունի, և ինքն իրեն կանխավ ապահովագրելով` ռուսական կողմը միայն ամերիկյան արժույթի պահանջված չափաբաժնի դիմաց է է մեր հանրապետությանը երկնագույն վառելիքով ապահովում£ Իր հերթին` գնաճը դոլարով, թե դրամով արտահայտվի` միևնույն է, շարունակելու է հիասթափեցնել և° «Հայռուսգազարդին» և° «Գազպրոմին»… Նույն 2009¬ին, երբ, ինչպես նշեցինք, գազն ընդամենը 12 դրամով թանկացավ, թե° առաջին և թե° երկրորդ կառույցում հաշվարկել էին, որ մեր հանրապետությունը 2 միլիարդ խորանարդ մետր գազ է սպառելու£ Սակայն տարին ամփոփելուց հետո պարզ է դարձել, որ «Հայռուսգազարդի» ակնկալիքները մասնակիորեն են բավարարվել, և նախատեսվածից 20 տոկոսով ավելի քիչ երկնագույն վառելիք է սպառվել Այլևս պարզ է, որ ապրիլի 1¬ը ոչ միայն սակագնի բարձրացման, այլ նաև սպառման ծավալների բազմապատիկ նվազմամբ է նշանավոր վելու£ Ի վերջո, իրացման անկումը ոչ միայն բարեհաճ ձմռան, այլ նաև սպառողների ծայրահեղ խնայողության հետևանք է, ինչն առաջիկա ապրիլի 1¬ից ավելի շատ է կարևորվելու£