ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


ԱՅՍՕՐ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: ՎԱՂԸ` Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Նախագահը, կառավարության անդամները, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և ազատամարտիկներ կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Իսկ երեկոյան Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ նվիրված Բանակի օրվան: