ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՏԵՂ` ՈՆՑ


Երբեմնի Խորհմիության տարածքում առաջնորդի իր դիրքերը պահպանելու ռուսական ջանքերն ապարդյուն չեն£ Մարտավարական կանխատեսումներով զբաղվող Stratfor վերլուծական կազմակերպության գնահատմամբ` 2009¬ին Ռուսաստանը նկատելիորեն ամրապնդել է դիրքերը` օգտվելով այն պատեհությունից, որ Միացյալ Նահանգները զբաղված են Աֆղանստանում ու Իրաքում£ Ենթադրելի է համարվում, որ ընթացիկ տարվա ընթացքում պաշտոնական Մոսկվան կհաջողի միանգամից մի քանի ուղղություններում£ Վերլուծաբանների կարծիքով` Ուկրաինայի նախագահի ընտրությունների արդյունքն այստեղ վերջ կդնի արևմտամետ կողմնորոշմանը£ Այդպիսով Ռուսաստանը հրաշալի հնարավորություն կստանա` միջամտել Ուկրաինայի տնտեսությանն ու նրա ռազմական, իրավապաշտպան կառույցների գործունեությանը£ Ավելին£ Բելառուսի ու Ղազախստանի հետ մաքսային միավորման ստեղծումը Կրեմլին թույլ կտա վերահսկել այդ պետություններին` դրանց կախման մեջ պահելով£ Իսկ նման միավորման ընդլայնման անհրաժեշտությունը ՌԴ հայացքը կուղղի նաև Հայաստան, Ուկրաինա, Ղրղզըստան ու Տաջիկստան. երկրներ, որոնց համախմբումն իր տիրույթում նույնպես ռուսական հետաքրքրությունների շրջանակում է£ Հետխորհրդային հանրապետություններից անդառնալի են Մերձբալթյան 3 հանրապետությունները, իսկ արևմտամետ կողմնորոշմամբ անկախության ձգտող Վրաստանն այդպես էլ չհաջողեց սպրդել Մոսկվայի վերահսկողությունից£ Stratfor¬ի վերլուծաբանների կանխատեսմամբ` այսպես կոչված «մերձավոր արտերկրներում» Մոսկվայի քաղաքականությունը հաջողություններ կարձանագրի, սակայն ներքաղաքական բարդություններն անխուսափելի կլինեն£ Կառավարության ներսում տարբեր կլանների հակամարտությունն առավել լարված կդառնա, և շատ խնդիրներ կախված կլինեն Պուտինի վերաբերմունքից£ Այս կանխատեսման հետ համամիտ չէ ադրբեջանցի Վաֆա Գուլուզադեն£ Նա գտնում է, որ ամերիկյան որոշ վերլուծական կենտրոններ հովանավորվում են Մոսկվայի կողմից. ուրեմն ԱՄՆ¬ն թուլանալ, իսկ հետխորհրդային տարածքում Մոսկվան նորից ամրապնդվել կարող են տեսնել միայն ոմանք քաղցր երազներում£ Ինչ խոսք, ոչ կայուն ու հետզհետե բարդացող միջազգային հարաբերություններում ոչինչ բացառել չի կարելի£ Ռուսաստանի ձգտումներն էլ ակնհայտ են, և Կրեմլը չի էլ թաքցնում Խորհրդային Հանրապետություններն իր տանիքի տակ վերահավաքելու ցանկությունը£ Սակայն Մոսկվան սեփական խնդիրներն անտեսել չի կարող. դիցուք` ժողովրդագրական հիմնախնդիրը կամ Հարավկովկասյան թնջուկը£ Այսուհանդերձ` թերևս ավելի իրատեսական են այն պնդումները, որ ուկրաինական ընտրությունների ելքը կորոշակիացնի այս ուղղությամբ կատարված քայլերի ընթացքը. Ուկրաինայի նոր նախագահի պահվածքը կհուշի, թե ինչ զարգացումներ, ինչպիսի միավորումներ են սպասվում հետխորհրդային պետություններում£ Ըստ ռուսական մամուլի`

Գոհար ԲՈՏՈՅԱՆ