Հափշտակել են մետաղակոփ Լենինին


Իր դիտարժան հուշարձանից զրկվել է մերձմոսկովյան Կոլոմնայի Օկսվի պողոտան£ Հաստոցաշինական գործարանի մուտքի մոտ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող հուշարձանի բացակայությունը դեկտեմբերի վերջին նկատել է 58-ամյա հավաքարարուհին` առավոտյան ժամը 6¬ին սկսելով իր աշխատանքը£ Կոթողի անհետացման մասին, սակայն, միլիցիային տեղեկացվել է միայն ամանորյա տոներից հետո£ Վերջիններս էլ գողության վայրում իսկույն վկա են գտել. շուրջօրյա գործող առևտրի կրպակի աշխատակիցը պատմել է, որ արձանը տանելու գիշերն ինքն աշխատել է և տեսել, որ ժամը 3.30¬ին «ԿամԱԶ» մեքենայով մոտեցել են 2 տղամարդ£ Նույն պահին հայտնվել է մի ավտոկռունկ, որը վարել է ասիացու տեսքով ինչ¬որ տղամարդ£ Հուշարձանը հենց նրանք էլ հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են ու տարել£ Վաճառողն այդ պահին մտածել է, որ քանդակը տեղափոխում է տեղական իշխանությունը£ Պարզվում է` նույն կերպ են մտածել նաև գործարանի աշխատակիցները£