Եվրաընտանիք. ամենաբարձրն ու ամենացածրը


Վերջերս հրապարակված վիճակագրական տվյալներով` Եվրամիության երկրների շարքում նվազագույն աշխատավարձ ապահովող պետությունների ցանկը եզրափակում են Ռումինիան ու Բուլղարիան. այստեղ ամսեկան ամենացածր աշխատավարձը համապատասխանաբար կազմում է 153 և 123 եվրո (մոտ 80 հազար և 69 հազար դրամ): Իսկ նվազագույն աշխատավարձն ամենից բարձրը Լյուքսեմբուրգում են ստանում` 1642 եվրո (շուրջ 865 հազար դրամ): Իռլանդիայում նվազագույն աշխատավարձը 1462 եվրո է (770 հազար դրամ), իսկ Բելգիայում` 1387 (731 հազար դրամ): Ռուսաստանում ամենացածր վարձատրվողները ստանում են 96 եվրո (մոտ 50,5 հազար դրամ)): Դե, իսկ Հայաստանն էլ, կարծես, շատ չի զիջում Ռուսաստանին: