ՀԵՌԱԽՈ՞Ս, ԹԵ՞ ԱՏՐՃԱՆԱԿ


Վերջերս հաղորդվել էր, որ Եզդիների համաշխարհային կազմակերպության նախագահ Ազիզ Թամոյանին հարվածել էին ատրճանակով: Աշխարհի գլխավոր եզդին էլ հուզված ու բորբոքված պատմում էր կատարված հարձակման մասին: Սակայն օրեր անց Թամոյանը հանկարծ սկսեց հայտարարել, թե իրեն բջջային հեռախոսով են հարվածել, ինչն ինքը շփոթել է ատրճանակի հետ: Հետաքրքիր է` եթե Թամոյանը ատրճանակը չի տարբերում բջջային հեռախոսից, ինչպե՞ս է կարողանում կառավարել մի քանի հարյուր գլուխ ունեցող իր ոչխարների հոտը: Կամ էլ ինչպես է կարողանում զբաղվել հայրենակիցների հարցերով, որոնք նրան ընդունում են ամենաբարձրյալի տեղ և ամեն տոնի այցելում նրան` բերելով միս, կարագ, պանիր, յուղ... Հանկարծ խեղճ մարդը սրանք էլ չշփոթի ու պանրի փոխարեն միսն ուղարկի շուկա..