Կասկածների ձնակույտը մեծանում է


Խոսքը դարձյալ լեհական իշխանությունը գլխատած ավիավթարի շուրջ ահագնացող կրքերի մասին է£ Կատարվածը դժբախտ պատահար չհամարողներին ի պատասխան, ռուսական մամուլը թռիչքից առաջ տեղի ունեցած մի փաստի է անդրադարձել£ Փաստ, որը սակայն, նույնպես երկիմաստ կարող է հնչել ու ընկալվել£ Դեռևս լեհ նախագահի այցի նախապատրաստման փուլում ռուսական կողմը հորդորել է հրաժարվել սմոլենսկյան Սևեռնի օդանավայականից` առաջարկելով տեխնիկապես ավելի լավ զինված Բրյանսկի օդակայանը£ Սակայն այդ առաջարկը խարդավանք համարելով, Լեհաստանի նախագահի թիմը դիվանագիտական բախում է խոստացել` եթե լեհական թիվ 1 օդանավը Սմոլենսկում վայրէջք չկատարի£ Ռուսները նախազգուշացրել են, որ Սևեռնիում ապահով վայրէջքի լիարժեք երաշխիքներ տալ իրենք չեն կարող (գրել է լեհական Wyborcza թերթը)£ Նշելով, որ այդ օդանավակայանը չունի բավարարաչափ տեխնիկական հագեցվածություն` մարդատար ծանր ինքնաթիռներ ընդունելու համար, առաջարկվել է Կատինից 250 կմ հեռու գտնվող Բրյանսկի միջազգային օդանավակայանը£ Այցը նախապատրաստողները, սակայն` Լեհաստանի փոխարտգործ նախարար Անջեյ Կրեմերն ու Պայքարի և նահատակության հիշողության պահպանման խորհրդի քարտուղար Անջեյ Պշեվոժնիկը (երկուսն էլ զոհվել են նույն ինքնաթիռում) ռուսական կողմին մեղադրել են, թե նրանք փորձում են խոչընդոտել լեհ պատվիրակության այցը` Կատինի եղբայրական գերեզման£ Հավանաբար նրանց կասկածամտության առիթն այն է եղել, որ նախկինում լեհ առաջնորդներին թույլատրվել է Սևեռնիում վայրէջք կատարել£ Մինչդեռ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի ողբերգությունից առաջ էլ նույն թռիչքակայանում լեհական ինքնաթիռների հետ պատահարներ եղել են£ Էքս նախագահի տիկինը` Իոլանտա Կվասնևսկին պատմել է, օրինակ, որ մի անգամ այնտեղ վթարից հազիվ փրկվել է իր ամուսնու` Ալեքսանդր Կվասնևսկու ինքնաթիռը£ Այն դժվարությամբ արգելակել է թռիչքուղու վերջնամասում£ Այսպես թե այնպես` սև արկղերի վերծանումը նոր լույս կսփռի բոլոր վարկածների վրա£ Մանավանդ` ինչպես տեղեկացրել է Ավիացիոն պատահարների հետազոտման պետական հանձնաժողովի նախագահ Էդմունդ Կլիխը, սև արկղերի ձայնագրություններն ուսումնասիրում են լեհ հոգեբանները, որպեսզի գնահատեն անձնակազմի ստրեսային վիճակը` վթարից առաջ (հաղորդել է լեհական TVN24 հեռուստաալիքը)£