Ապօրինի որդեգրողներ


Գերմանիայի դատախազությունը հետաքննում է Համբուրգում հաստատված մի կազմակերպությանն առնչվող գործը` Ռուսաստանից ապօրինաբար երեխաներ որդեգրելու կասկածով (հաղորդել է Welt¬ը)£ Կազմակերպության 3 անդամների` 2 կնոջ և 1 տղամարդու, արդեն երեխաների առուվաճառքի մեղադրանք է ներկայացվել£ Դատախազության ներկայացուցիչ Վիլհելմ Մելերսի տեղեկացմամբ` խոսքը վերաբերում է ռուսաստանցի որբ և աղքատ ընտանիքների 30 երեխաների, որոնք որդեգրվել են 2003-2006 թթ. ընթացքում£ Գերմանիայի քաղաքացիները նշյալ` ICCO (International Child Care Organisation) կազմակերպությանը վճարել են 475 հազար եվրո կամ 10-20 հազարական` ամեն երեխայի համար£ Դատախազության հավաստմամբ` ICCO¬ն Ռուսաստանում աշխատելու թույլտվություն չի ունեցել£ Եվ որպեսզի ռուս երեխաներին հասանելի դարձնի, կազմակերպությունն իր պատվիրատու ներից ստացած գումարների կեսը վճարել է ամերիկյան որդեգրման գործակալությանը, որն օրինականորեն աշխատում է ՌԴ¬ում£ Այսուհանդերձ, գերմանական ICCO¬ն իրավունք չուներ 2¬րդ միջնորդ դառնալ` ամերիկյան գործակալության ու գերմանացի որդեգրող ծնողների միջև£ Կասկածյալներին սպառնում է բանտային կալանք` 6 ամսից մինչև 10 տարի ժամկետներով£