Մի մսխեք մեր փողերը


Չինովնիկների գործուղումների ծախսերը 2006 թ. բյուջեում աճել են ԱԺ պատգամավորության մի թեկնածու օրերս Գյումրի ընտրողների հետ հանդիպման էր գնացել: Հազարումի դարդուցավի մեջ տապակվող գյումրեցիների ձեռքը «վերևներից» մարդ էր ընկել: Ինչ ունեին մեջները կուտակված` դուրս էին հանում: Պատգամավորի թեկնածուին հարցախեղդ անողներից մեկին էլ հուզել էր այն հարցը, թե պատգամավորները, ժողովրդի հոգս ու դարդը թողած, երկրեերկիր ման են գալիս: Ո՞ւմ հաշվին, ո՞ւմ փողերով: Իհարկե, ժողովրդի, մեր` հարկատուներիս: Է, հո սուտ չէ՞: Սուտը սուտ չէ, բայց որ չինովնիկների շրջագայությունների համար բյուջեն շռայլում է հարկատուներիս փողերը, դա է ցավեցնում ժողովրդին: Տեղը գա (իսկ տեղը գալիս է, էն էլ ինչքա՜ն է գալիս)` հերթապահ պատճառաբանությունը պատրաստ է: «Պետությունը հնարավորություն չունի, բյուջեի միջոցները սուղ են»,- լսում ենք տարբեր առիթներով: Թարմ օրինակ. Վանաձորում փակվեց ինչ-որ ծրագրի ֆինանսավորմամբ կարճ ժամանակ գործած խուլուհամր երեխաների դպրոցը: Այս անպաշտպան-անօթևան մնացած երեխաների թախանձանքին ո՞վ անսաց: Ո՞ր մի չինովնիկի, ո՞ր մի պետական կառույցի ղեկավարի գութը շարժվեց կամ պաշտոնեական պատասխանատվությունն աշխատեց` բյուջեում միջոցներ որոնել` կրթվելու և շփվելու հնարավորությունից զրկված ու բնությունից զարկված` ասուններից օգնություն խնդրող այս ոչ ասուն երեխաների մարդկային տարրական պահանջը բավարարելու համար: Նման դեպքերում բյուջեն անմիջոց է, «բյուջեատերերը»` այս երեխաների պես մունջ ու լուռ: Իսկ ահա նույն էկրանից ներկայացվող 2006 թ. բյուջեի կատարման` կառավարության հավանությանն արժանացած հաշվետվության մեջ, ըստ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի, գործուղումների համար նախատեսված 1,9 մլրդը աճել և դարձել է 2,3 մլրդ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ անգամ այդ գործուղումները պարզապես շրջագայելու առիթ են և, հետևաբար, պետության համար շահավետ գործողությունների առումով` անպտուղ: Ինչի՞ վրա է մեր հույսը նման հավելումներով բյուջեի ծախսերը մեծացնելիս: Դրսից ստացվող վարկերի՞, որոնցով այսօր մենք ուրախանում ենք, և վաղը պիտի տխրեն մեր թոռները: Մեր հոգիները հանգիստ չեն ունենալու ապագա սերունդների անեծք-թառանչանքներից` նրանց պարտքերի «պատկառելի» բեռ ժառանգելու համար: Թեև մեր ֆինանսիստ ները հանգստացնում են մեզ` Հայաստանը շարունակում է համարվել ցածր պարտքի երկիր, քանի որ համախառն ներքին արդյունք-պարտք ցուցանիշը կազմում է 19 %: Մինչդեռ պարտքի ծանր բեռ ունեցող երկրների մոտ այդ ցուցանիշը 50 տոկոսից ավելի է: Մեկ ՀՆԱ-ի ցուցանիշն է հավատարժան, մեկ` այս վայ-սփոփանքը: Շնորհավորում ենք Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Շնորհավորելով ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին ծննդյան 40-ամյակի առթիվ, մաղթում ենք առողջություն, նորանոր հաջողություններ, աշխատանքային առաջընթաց, անխաթար ընթացք բանակաշինության պատասխանատու ոլորտում, ուժ և ոգու կորով: n Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 2007թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի, 2007 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2007 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: n «Համատեղ ձգտում - 2007» Ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 10-ը մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՀՀ ՊՆ ավիացիոն ինստիտուտի տարածքում կանցկացվի ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունը: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ