Վերջապե¯ս...


Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հավաստմամբ` «Մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի վերջ նախատեսվում է նախկին տեսքին բերել օպերայի տարածքը և վերադարձնել հասարակությանը»… Վերջապես, կարո՞ղ ենք արձանագրել, որ սկսել են կարևորել մշակութային արժեքները: Տարիներ առաջ, «սրճարանաշինության» եռուն սկզբներին «Ավանգարդը» նույնպես ցավով հորդորում էր` գոնե օպերամերձ տարածքը ուտելատեղիի չվերածել: Բայց վերածեցին և այն էլ` ինչպիսի¯ խանդավառությամբ: Փառք Արարչին. վերջապես արթնացել է ազգային արժանապատվությո՞ւնը, թե՞ արդեն գործող սննդօբյեկտների տարածքների վրա այլ իրագործումներ են ծրագրված… Սովորաբար ձայն բազմացին անտարբեր Երևանի քաղաքապետարանին նորից հորդորենք ու հուշենք, որ կանաչ տարածքից ավելի աչք շոյող և օգտակար «քերթվածք» դժվար է պատկերացնել: Մանավանդ` քաղաքապետարանը հաճախ է ինչ-որ թվեր հրապարակում` իբր թե տնկված ծառերի մասին:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ