Ավելի շատ առաջ նայել


«Հայաստանը թշնամական երկիր չէ, Հայաստանն ուղղակի ունի հիշողություն» Անրի Կյունի Հրաժեշտից առաջ հայ ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին իր խոսքն ամբողջությամբ նվիրեց գրականության և դիվանագիտության միջև եղած կապերի բացահայտմանը` մասնավորապես անդրադառնալով դիվանագետ բառի ստուգաբանությանը£ Հույս ունենալով այդ շրջանակներում սահմանափակել զրույցի թեման, դեսպանն, այնուամենայնիվ, չկարողացավ շրջանցել քաղաքականությունը£ Ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանի հեռանկարները միջազգային դիվանագիտության ասպարեզում հարցին Անրի Կյունին փորձեց կատակով պատասխանել, թե այդ հարցը երևի պետք էր ուղղել Հայաստանի իշխանություններին£ Ամեն դեպքում, դեսպանն իր խոսքում նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները շատ աշխատեցին և լավ աշխատեցին£ ¬ Մինսկի խումբն այսօր էլ պարապուրդի չի մատնված,¬ նշեց Անրի Կյունին,¬ և հանդիպումները շարունակվում են£ Թող նրանք տեսնեն, որ Հայաստանը թշնամական երկիր չէ£ Հայաստանն ուղղակի ունի հիշողություն£ Խորին համոզմունք ունենալով, որ քաղաքական հարցերը ռազմական ճանապարհով լուծում չեն կարող ստանալ, մեր բարեկամ դեսպանը ցանկություն հայտնեց, որ ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով£ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սահմանի բացման հարցին, դեսպանը նշեց, որ հնարավոր չէ Եվրամիությանն անդամակցել փակ սահմանով£ Անրի Կյունին վստահաբար դիմեց հայ երիտասարդներին. ¬ Վտանգավոր հակումներից մեկը հետադարձ հայացքի վրա շատ ժամանակ կորցնելն է£ Հիշողության պարտքը պետք է ընդունել, այդուհանդերձ, ձեր տարիքի մարդը պետք է ավելի շատ առաջ նայի£ Հրաժեշտ տալով` դեսպանն ավելացրեց, որ Հայաստանից հեռանում է վառ տպավորություններով, և իր մտքում հիմա «ցտեսությունն» է, ոչ թե «մնաք բարովը»£ ¬ Հայաստանում ես գտա այն, ինչ որոնում էի, և ինչն ուրիշ տեղում չեմ էլ որոնի. գտա ձեզ, մշակութային հարստություն գտա£ Այսօր հայ ընթերցողի սեղանին է դրվել Անրի Կյունի¬մտածողի «Երջանկություն ամեն տեսակի» գիրքը` բաղկացած 24 պրելյուդներից£ Հյուպատոսը խոստացավ վերադառնալ Հայաստան, երբ ազատ կլինի տնօրինելու իր ժամանակը£ Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ Պաշտոնական լրատու n Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևան-Ղազախ հատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի առաջարկով, կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ունեցող, մասնավորապես, սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության փոխարտգործնախարար Ֆամիանո Կրուչանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն: Հանդիպման սկզբում պրն. Կրուչանելլին հայտնեց իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու և օժանդակելու հարցում: Նա իր մտահոգությունը հայտնեց, որ Եվրամիությանն անդամակցելու ուղին որդեգրած Թուրքիան ունի փակ սահմաններ Հայաստանի հետ: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերն անդրադարձան երկու երկրների միջև իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` Սերժ Սարգսյանն ասաց, որ «խնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների միջոցով», ինչին փոխարտգործնախարար Ֆամիանո Կրուչանելլին համաձայնեց և հավելեց, որ հակամարտության կարգավորման հիմնական ուղին քաղաքական ճանապարհն է, և այս ճանապարհին մեծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք գտվում ենք բարդ աշխարհաքաղաքական շրջանում, և Հայաստանը, շահագրգռված լինելով տարածաշրջանի կայունության մեջ, իր համեստ ներդրմամբ մասնակցում է միջազգային անվտանգության ապահովման գործընթաց ներին»: *** Նույն օրը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարությունը` ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպեց Ավստրիայի Ֆուեգեն քաղաքում եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճած Հայաստանի կանանց ակումբային չեմպիոն «Միկա Երևան» շախմատային ակումբի թիմի անդամների հետ: Գրոսմայստերներ Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Նինո Խուրցիձեն, Նելլի Աղինյանը և թիմի պետ Անահիտ Վարդապետյանը ֆեդերացիայի կողմից արժանացան դրամական պարգևների: ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հաշված օրեր են մնում աշնանային¬ձմեռային զորակոչին£ Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներում աշխատանքային եռուզեռ է£ Արվում է ամեն ինչ ժամանակին ավարտին հասցնելու նախազորակոչային աշխատանքները. զորակոչի պատասխանատուները գիտակցում են, որ դրանց արդյունավետությամբ է պայմանավոր ված այդ կարևորագույն գործընթացի բարեհաջող անցկացումն ու բանակի համալրման առաջադրանքների կատարումը£ Մայրաքաղաքի Նոր Նորքի և Շահումյանի տարածքային զինկոմիսարիատները միշտ էլ աչքի են ընկել զորակոչի կատարման բարձր ցուցանիշներով£ Զինվորական կոմիսարի աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերած մարդիկ են դրանց ղեկավարները` Արմեն Բալբաբյանն ու Ալեքսանդր Օգանովը, ովքեր արժանի ներդրում ունեն հայոց ազգային բանակի ստեղծման, նրա կայացման ու հզորացման գործում£ Եվ այսպես, վճռական փուլ թևակոխած նախազորակոչային աշխատանքների ընթացքն են ներկայացնում նրանք£