ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻՎՆ ԷԼԻ ԽՈՍՈՒՄ Է


Ափսոս, որ Հայաստանում ամեն տարի ընտրություններ չեն տեղի ունենում, այլապես ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը հնարավորություն կունենար հանրությանը ներկայացնել այն բոլոր մտքերն ու անհանգստությունները, որոնցով ապրում է ինքը: Բայց քանի որ ընտրությունները չորս տարին մեկ անգամ են լինում, «Փարաքարի արծիվն» արդեն սկսել է անհոդաբաշխ մտքեր արտահայտել` այդպես էլ չպարզելով, թե ինչ է ուզում ասել... Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ընդդիմադիրները և հատկապես Հայ ազգային կոնգրեսն այլևս չեն վստահում այս գործչին, ում կարելի է նախընտրական քաղաքական պոպուլիզմի ներկայացուցիչ համարել: Ընդդիմադիր ները որոշել են նրան հետագայում հանրահավաքների ժամանակ մոտ չթողնել հարթակին` այսպիսով նաև բացահայտելով, որ Հայաստանում ըստ էության գոյություն չունի «Նոր ժամանակներ» կուսակցություն: Իսկ ըստ հավաստի տեղեկությունների, այդ կուսակցություն ասվածում հազիվ մի 15 հոգի է հաշվառված...