Հրաժարվում են քաղաքացիությունից


Հատկապես նրանց, ում համար գերագույն նպատակ ու մեծ երազանք է ամերիկյան քաղաքացիություն ստանալը, տարօրինակ կարող է թվալ. ունևոր և ունևորների երկիր հռչակված Նահանգներից հրաժարվողներ էլ կան£ Իհարկե` բնավ ոչ սոցիալական պատճառներով£ Ի տարբերություն Ամերիկայում բնակվելու ցանկությունից այրվողների, ավետյաց այդ երկրից հրաժարվողները շատ ավելի հիմնավոր պատճառներ են նշում£ Եվ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը` 700 մարդ, անցյալ տարի 3 անգամ մեծ է եղել` նախորդ 2008¬ի համեմատ£ Ռուսաստանյան RT¬ն հրապարակել է նրանցից մի քանիսի խոսքը` ինչու են հրաժարվում Ամերիկայի քաղաքացիությունից£ Քեն Օ°ԿԻՖԸ մեծացել է Ամերիկայում, որը նա համարել է ազատության ու ժողովրդավարության հզորագույն ամրոցն աշխարհում£ Իր երկրի հետաքրքրություններին տուրք տալով` ընդունվել է ծովային հետևակազոր և Պարսից ծոցում մասնակցել պատերազմին£ Հենց այստեղ էլ ամերիկյան նրա երազանքները մղձավանջի են վերածվել£ Ու նախկին հայրենասերն այսօր պատմում է. - Ինձ պատժեցին այն բանի համար, որ ես դեմ եղա ղեկավարության գործողություններին, և իմ կյանքն անչափ բարդացավ£ Վերադառնալով ուրիշ մարդ դարձած` ես սկսեցի ուսումնասիրել ԱՄՆ¬ի պատմությունն ու քաղաքականությունը£ Այդժամ գիտակցեցի, որ իմ ամբողջ կյանքում ինձ խաբել են£ Ես հավատացել էի այդ իդեալներին, և երբ իմացա, որ իրականում Ամերիկան իրեն բոլորովին այլ կերպ է պահում մնացած ամբողջ աշխարհի հետ, ես հասկացա, որ հրաժարվելու եմ ԱՄՆ¬ի քաղաքացիությունից£ Եվ իրոք, նա հրաժարվել է` այրելով ամերիկյան անձնագիրը£ Քեն Օ°Կիֆը, հրաժարվելով քաղաքացիությունից` ԱՄՆ¬ի ռազմական գործողություններին դիմադրելու առաքելություն է ստանձնել£ Նա եղել է «ազատության տորմիղի» նավերից մեկում, որը մայիս ամսին հարձակման է ենթարկվել իսրայելցի զինվորների կողմից£ Դրանից հետո Իսրայելը նրան ընդգրկել է ահաբեկիչների ցուցակում£ Օ°Կիֆը հիմա Իռլանդիայի քաղաքացի է և ասել է նաև. - Ես գիտակցեցի, որ այդ քաղաքացիությունն ինչ¬որ իմաստով հասարակական պայմանագիր է, իսկ ինքս համաձայն չէի այդ պայմանագրի պայմաններին£ Իմ պարտականությունների շարքում էր հարկեր վճարելը, բայց այդ հարկերը գնում էին` զանգվածային սպանություններ իրագործելու. դրա համար ես չէի ստորագրել£ Շատ մարդիկ սխալ են մեկնաբանում քաղաքացիությունից հրաժարվելը` դա որակելով որպես ատելություն Ամերիկայի հանդեպ£ Սակայն սա բոլորովին այդ դեպքը չէ£ Ես անչափ շատ եմ սիրում ամերիկայի ժողովրդին և հույս ունեմ, որ ամերիկյան բարձրագույն նպատակներն իրականություն կդառնան£