Վարչապետական հարդարանքը = 26 հազար


Այս տարեսկզբից Բինյամին Նետանիյահուն դիմահարդարներին վճարել է 26 հազար շեքել£ Իսրայելի վարչապետը «ստիպված» է դիմափոշի օգտագործել ու խնամքով սանրվել` հրապարակային և հեռուստատեսային բոլոր ելույթներից առաջ. տեղեկացրել է թaareՓ¬ը` վկայակոչելով վարչապետի գրասենյակի իրենց լրատվական աղբյուրը£ Թերթն ընդգծել է, որ Նետանիյահուին սպասարկում են 2 դիմահարդարուհիներ, որոնցից յուրաքանչյուրը տարեկան ստանում է 30 հազար շեքել. որոշվել է աշխատանքի ընդունել ևս մեկին£ Կառավարության ղեկավարի գրասենյակում պարզաբանել են, որ վերջին շրջանում դիմահարդարների ծառայությունները թանկացել են£ Իսկ վարչապետի մերձավորներն էլ ասել են, որ նրա նախորդներ Օլմերն ու Շարոնն այդ նպատակի համար շատ ավելի մեծ գումարներ են ծախսել£ Գրասենյակում նաև հավաստիացրել են, որ Նետանիյահուն ծախսել է այդ նպատակի համար պետբյուջեից հատկացված գումարի քառորդ մասը միայն£ Արձագանքելով այդ հրապարակմանը, Քադիմի ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ «կոսմետիկան չի փոխարինի իսկական ղեկավարությանը» և «ոչ մի շպարանք ունակ չի փոխել Նետանիյահուի իրական դեմքը»£