Սառեցրել են մթերքների գնաճը


Մեքսիկայի արտադրողներն անցյալ չորեքշաբթի կառավարությանը խոստացել են սառեցնել ավելի քան 150 անուն սննդամթերքի գները: Երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի հավաստմամբ` պահանջարկ ունեցող սննդամթերքների գները, օրինակ` լոբին, պահածոյացված որոշ ձկնատեսակներ, սուրճը, մրգահյութերն ու կետչուպը և այլն, առնվազն մինչև տարեվերջ կմնան անփոփոխ: - Ձեռնարկված այս միջոցը անմիջականորեն օգտակար է միլիոնավոր մեքսիկացիների համար և կթեթևացնի նրանց ֆինանսական վիճակը: Գնային կայունության ապահովումը երկրի հանդեպ գործարարների պարտականությունների արտացոլում է,- Մեքսիկայի գործարար շրջանակների ներկայացուցիչներին ասել է Կալդերոնը: Առաջնորդը գտնում է, որ սննդի բարձր գների պատճառը էներգակիրների աճող արժեքն է և Չինաստանում ու Հնդկաստանում մթերքի պահանջարկի մեծացումը, ինչպես նաև կենսավառելիքի արտադրությունում եգիպտացորենի օգտագործումը: Միջազգային արժույթի հիմնադրամի տվյալներով` վերջին 3 տարիների ընթացքում սննդամթերքի միջազգային գներն աճել են 60 %-ով, իսկ 2001 թվականից հետո` ավելի քան երկու անգամ: Համաշխարհային բանկը վերջին 3 տարիների գնաճը գնահատում է 80 % (հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն):