ՈՒՇԸ ԵՐԲԵՔԻՑ ԼԱՎ է


Երկխոսությանն ընդառաջ` Մարտի 1¬ի դեպքերի մասնակիցներին ազատ արձակելու իր խոստումն իշխանությունը կատարում է: Ու անկախ նրանից, թե ինչ արդյունքի կհան·եցնի իշխանություն¬ընդդիմություն համա·ործակցությունը, իշխանության ուսերին խնդրի առավել կարևոր` ·ործնական մասն է դրված: Լավ, թե վատ` քաղաքական նկատառումներով ձերբակալվածներից բացի ազատություն ստանալու հեռանկարից նաև շուրջ 2000 դատապարտյալ է օ·տվում: Ակնհայտ է սակայն, որ Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմն այս ան·ամ էլ է փորձում առիթից օ·տվել: Այսպես, Վանո Սիրադեղյանի անունն այս առումով բոլորովին էլ պատահաբար չի շրջանառվում: ՀԱԿ¬ն, իհարկե, իր նախապայմանների շարքում նրա անունն ուղղակորեն չի նշում, բայց նրա անվան ակտիվ շրջանառումը երկխոսության հիմքում ընկած պայմանների ու պահանջների ընդլայնման մասին է վկայում: Եթե Վանո Սիրադեղյանի թեման իշխանությունը շրջանցի, ապա հազիվ թե ՆԳ նախկին նախարարը ՀԱԿ¬ի կոկորդում մնացած փուշ դառնա ու անուղղակիորեն խան·արի համա·ործակցության կայացմանը: Արդեն ավելի քան տասը տարի նա անհայտության մեջ է, բայց կարծես իր անորոշ կար·ավիճակից չի դժ·ոհում: Այլ հարց է, որ ընդդիմության նախապայմաններն ազնիվ չեն, և մարտի 1¬ը որևէ կապ չի կարող ունենալ` ասենք, շատ ավելի վաղ Թուրքիայի օ·տին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձի հետ... Ինչպես Լևոն Տեր¬Պետրոսյանը կասեր, իրերն իրենց անուններով է պետք կոչել: Իսկ ընդհանուր առմամբ` երկխոսությունը որքան վաղ սկսվեր, այնքան լավ: Ու որքան էլ ուշը երբեքից լավ լինի, այնուամենայնիվ, այդ դեպքում հնարավոր կդառնար խուսափել ամենազարհուրելիից` տասը զոհերից, ներքաղաքական անկայունությունից, Երևանի կենտրոնն ավերելուց և այլն: Մի·ուցե հենց սա՞ է հարցերի հարցը: Ի վերջո, ամեն ինչ դարձյալ մարտի 1¬ի շուրջ է. այդ օրն սկսեց կառուցվել անհանդուրժողականության պատը: ՀՔԾ¬ն հուսանք, որ նոր բացահայտումներ կարձանա·րի, բայց եթե մինչև հիմա խնդրի իրավական կողմը համակողմանիորեն հիմնավորված լիներ` քաղաքական հարաբերությունները այլ հարթությունում կքննարկվեին: Այլ հարց է, թե երկխոսությունն ինչ չափով կկայանա: Համաներումն, իհարկե, կխթանի համա·ործակցությանը, սակայն հարցականները դրանից չեն պակասի. իշխանությանն առաջադրելիք նոր հարցեր «կծնվեն»` ավելի ուշ հայտարարելու, թե իշխանությունը համա·ործակցության առաջարկին մասնակիո րեն ընդառաջ ·նաց: