ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է


 

Ընտրություններին մասնակցելու մեծ ցանկություն ունեցող Տիգրան Կարապետյանը, պարզվում է, խիստ զայրացել է: Պատճառն այն է, որ նրա համակիրներից ոչ մեկը չի կամենում գումարներ ներդնել ընտրարշավի և ընտրական գրավի համար` հույս ունենալով, թե բոլոր ծախսերը հոգալու է «Ժողովրդական» կուսակցության առաջնորդը: Իսկ առաջնորդն էլ չի կամենում շռայլորեն բացել իր դրամապանակը` վախենալով, որ կծախսի գումարներն ու հերթական անգամ չի ընտրվի... Ի դեպ, Տիգրան Կարապետյանը չի կարողանում գտնել նաև այնպիսի համախոհներ, ովքեր ընտրարշավի ժամանակ հանդես կգան ելույթներով և կփառաբանեն հանրապետությունը «ադամանդացրած» քաղաքական գործչին ու նախկին մեդիա-մագնատին...