Ո՞ւր են կորչում ռնգեղջյուրների պոզերն ու գլուխները


Արևմտյան Եվրոպայի թանգարաններից այդ նմուշների անհետացման հետաքննությամբ զբաղվում են լավագույն մասնագետները: Վարկածներից մեկի համաձայն` նման կողոպուտի պատվիրատուն հանցավոր մի սինդիկատ է (տեղեկացրել է կՐՈՉՊՈ. Հu¬ն): Միայն վերջին մի քանի ամսում Պորտուգալիայի, Գերմանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի թանգարաններից 6 այդպիսի կողոպուտ է տեղի ունեցել: Ընդ որում, ավարառուները ռնգեղջյուրի կոտոշը սղոցել են հենց թանգարանում, Բելգիայում կենդանու գլխի խրտվիլակն ամբողջությամբ են թռցրել: Գաղտնիք չէ, որ եղջյուրը շատ թանկ հումք է: Դրանցից գինու գավեր, խանչալի բռնակներ և հարուստ զբոսաշրջիկների համար թանկարժեք այլ հուշանվեր պատրաստելուց բացի, եղջյուրը համարվում է «կախարդական» բուժիչ միջոց: Այդ առասպելը տարածված է հատկապես չինական բժշկությունում: - Խնդիրն այն է, որ ռնգեղջյուրի պոզը շատ թանկ արժե սև շուկայում` 1 կգ¬ը մինչև 30 հազար եվրո: Իսկ գողացված պոզերից մի քանիսի 1 հատը կշռել է մինչև 17 կիլոգրամ,¬ հայտարարել է կենդանիների պաշտպանության ծառայության տեսուչ Լորան Գրոլեն: