Կտրուկ աճել է «Կալաշնիկով»-ների պահանջարկը


Միացյալ Նահանգների կողմից ռուսական որոշ ընկերությունների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներն անսպասելի արդյունք գրանցեցին: Պատժվելիք ձեռնարկությունների շարքում է նաև «Կալաշնիկով» կոնցեռնը: Ու հանկարծ հենց ԱՄՆ-ում կտրուկ աճեց ողջ աշխարհին հայտնի այդ ինքնաձիգ զենքը մատակարարող ընկերության արտադրանքի պահանջարկը:

Լոս Անջելեսում տեղակայված և համացանցի միջոցով զենք վաճառող K-VΖr CorΘ ընկերության մենեջեր Ռոբերտ Քելլերը CNN-ին պատմել է, որ պահեստում արդեն ինքնաձիգներ չկան:

-Մենք իրացնում ենք «Կալաշնիկով» կոնցեռնի որոշ արտադրատեսակներ, և դրանք շատ արագ են վաճառվում,- ասել է նա` հավելելով, որ դրանց վաճառքը աշխուժացրել է հատկապես նոր պատժամիջոցներ մտցնելուց հետո:

Ի՞նչ է ստացվում. իշխանությունները ձեռնարկությանն արգելում են իրենց երկրում «Կալաշնիկով» վաճառել, սակայն շարքային ամերիկացին իրավունք ունի այն ձեռք բերել ու նույնիսկ իրացնել:

Ի դեպ, պատժամիջոցները տարածվում են նաև այլ ձեռնարկությունների վրա. այդ թվում և` «Ալմազ-Անթեյ», «Ուրալվագոնզավոդ», «Ռոսնեֆտ» և «Սոզվեզդիե» կոնցեռների:

Ռուսիո նախագահ Պուտինն էլ այս առնչությամբ հայտարարել է, որ այս պատժամիջոցները փակուղի են տանում ռուս-ամերիկյան հարաբերությունները և վնասում են հենց ԱՄՆ-ին.

-…Ես արդեն ասել եմ, որ դրանք, որպես կանոն, բումերանգի էֆեկտ են ունենում և առանց որևէ կասկածի` այս պարագայում ռուս-ամերիկյան հարաբերությունները փակուղի են մտցնում: Դա լուրջ վնաս կհասցնի, և համոզված եմ, որ դա ամերիկյան պետության, ժողովրդի ազգային, երկարատև ռազմավարական հետաքրքրություններին ի վնաս է,- ՌԴ նախագահի խոսքը մեջբերել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Ի˜նչ ինքնավստահություն: