ՀԱ՞ ՈՐ…


ՕԵԿ¬ացված կառույցներից մեկը` Արտակարգ իրավիճակների նախարարությունը, պայքար է սկսել այն մասնավոր կազմակերպությունների դեմ, որոնք փորձում են հանրապետության տարբեր մարզերում հակակարկտային կայաններ տեղադրել: Թեև մեր երկրում գործող որևէ օրենք մասնավոր կառույցների նման նախաձեռնությունը չի արգելում, սակայն Արտակարգում արտակարգ զգուշավորությամբ են մոտենում այդպիսի ձեռնարկումներին: Նրանք հնարավորն անում են` ուրիշների կողմից հակակարկտային նոր կայանների տարածումը կանխելու համար: Ըստ տեղեկությունների` վերջերս Շիրակի մարզում ի հայտ եկած հերթական ՍՊԸ¬ն փակելու ուղղությամբ Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցը դարձյալ ջանքեր չի խնայել: Տպավորությունն այնպիսին է, որ արտակարգ իրավիճակները համանուն նախարարության տարերքն են, և միայն հնամաշ ու անկանոն կերպով շահագործվող կայանները կարող են կարկուտի և բնության մյուս քմահաճույքների դեմ պայքարել: Սա՞ էլ է մենաշնորհ …