Խնձո°ր կերեք


Մշտական օգտագործման դեպքում խնձորը նպաստում է կյանքի երկարացմանը, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացմանը: Այս եզրակացությանը հանգած գիտնականները դրախտում մեղքին ծնունդ տված այս պտղի բաղադրության մեջ հայտնաբերել են այնպիսի տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառութ յունը և բարձրացնում է իմունային համակարգի պաշտպանական մակարդակը: Ավելին, այդ տարրը դրականորեն է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, 20 %-ով նվազեցնում է անոթների կարծրացման ընթացքը, ինչն էլ հենց սրտային հիվանդությունների, սրտի և ուղեղի կաթվածների պատճառ է դառնում: Մեծ քանակությամբ խնձորի հյութ օգտագործողների սիրտ-անոթային համակարգը և օրգանիզմն ամբողջությամբ երիտասարդանում են առնվազն 17 տարով: