Հիշում ենք և պահանջում


ՆԿԱՏԻ ունենալով, որ խիստ կարևոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որևէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության և հիշողության.

1. հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակինΚ եվրոպական զորակցության և արդարության ոգուն համահունչ` միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ է անում Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակման արարողություններին.

2. վերահաստատում է իր 1987թ. հունիսի 18-ի բանաձևը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. Ցեղասպանություն հանցանքը կանխելու և դրա պատժի մասին կոնվեկցիայում. դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության բոլոր դեպքերը և խստորեն քննադատում դրանք ժխտելու ցանկացած փորձΚ

3. հարգանքի տուրք է մատուցում մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունների և հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին, առաջարկում է, որպեսզի հիմնվի Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր` ևս մեկ անգամ վերհիշելու աշխարհի բոլոր մարդկանց և ազգությունների` խաղաղության և արժանապատվության իրավունքը.

4. ընդգծում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը պետք է լինի միջազգային հանրության և Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում...

(հատված Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին

ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևից)

 

- Սիրելի հայ եղբայրներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք, ցավոք, այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք սրտի, դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է:

...Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանա տուններն են նացիզմն ու ստալինիզմը:

Թվում է, թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն սփռելուց, թվում է, թե մարդկային տանիքը մերժում է սովորել իր սխալներից և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:

...Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I

2015 թ. ապրիլի 12

Վատիկան