Ակնոցային դիետա


 

Ճապոնացի գիտնականների նոր գյուտն իսկական հեղաշրջում կարող է առաջացնել տարատեսակ դիետաների պատմության մեջ: Որքան էլ տարօրինակ թվա` քչակերության խթանիչն այս անգամ ոչ այլ ինչ է, քան ակնոց` բնականաբար` բացառիկ գործառույթներով: Այն ստիպում է հրաժարվել ախորժալի, միևնույն ժամանակ գիրացման պատճառ դարձող սննդամթերքներից (Հաղորդել է The DΖily MΖil-ը): Հարց է ծագում, թե ինչպե՞ս: Յուրահատուկ այս ակնոցն օրինակ կարող է արհեստականորեն` զուտ տեսողական պատրանք ստեղծել, թե ուտելիքի ծավալն ավելի մեծ է, քան իրականում` միևնույն ժամանակ չփոխելով ձեռքերի և սպասքի իրական չափերը: Փորձերը ցույց են տվել, որ ակնոցը կրող մարդիկ միջին հաշվով 9.3 տոկոսով ավելի քիչ են ուտում: Սակայն սա դեռ ամենը չէ: Բացի տեսողությունից, ակնոցը խաբում է մեկ այլ զգայարանի ևս` հոտառությանը` տարածելով բազմազան ախորժալի հոտեր: Միևնույն ժամանակ ներսում տեղակայված էկրանների վրա երևում են ուտեստների պատկերները: Այսինքն` սովորական դիետիկ սնունդ ուտելով` ակնոց կրողը «վայելում է» տարբեր ուտեստների բազմազանությունը:

Գործում է ախորժակից զրկելու ևս մեկ մեթոդ` ուտեստները միագույն են «ներկվում»` մասնավորապես կապույտ: Հայտնի է, որ այս երանգն ազդում է ախորժակի վրա: