Օսմանյան «մտատանջության» և ցեղասպանության առերեսումը


Ցեղասպանության փաստի վերաբերյալ վերջերս Թուրքիայում ծայր առած խլրտումները, հիրավի, տարակարծությունների տեղիք են տալիս£ Կարծել, թե օսմանցիների մեջ դարերի ընթացքում կարծրացած հայատյացությունից հետո խիղճն է արթնացել, ու այդ պատճառով մեր հարևանները իրենց հանցանքը պետական մակարդակով ընդունելու նախանվագ են հնչեցնում` ծայրահեղ լավատեսական և նույնիսկ անհեռատես կլինի£ Աշխարհաքաղաքական խաղերի բովում կոփված թուրքական դիվանագիտական միտքը միշտ աչքի է ընկել իր ճկունությամբ և «թացավուն» իրավիճակներից չոր դուրս գալու վարպետությամբ£ Հետևաբար, այսօրինակ զարգացումների դրդապատճառն ավելի խորքային ու տարապայման է£ Առաջնահերթ նշենք` թուրքերին վերստին չի դավաճանում քաղաքական հոտառությունը. կանխազգալով, որ ԱՄՆ¬ը, ինչ¬ինչ հանգամանքներից ելնելով, կարող է և ճանաչել ցեղասպանության փաստը, առաջ է ընկնում վաղեմի դաշնակցից` ինքը նմանօրինակ նախապատրաստություն տեսնելով£ Գերտերության կողմից ցեղասպանության ճանաչումից հետո շղթայական ռեակցիայի սկզբունքով` շատ երկրներ կհետևեն այդ օրինակին, և ի վերջո, Թուրքիան էլ ստիպված կլինի մեղանչել£ Իսկ մինչ ուրիշին հետևելը, նման քայլի գնալով, նրանք կբարձրացնեն իրենց միջազգային վարկանիշը£ Ասել կուզի` մենք, մեր հոժար կամքով` մեծահոգաբար ընդունում ենք մեր նախնյաց ոճրագործությունը£ Եթե մի ժամանակ Թուրքիո պետական այրերը, հերքումից բացի, արդարացուցիչ այն պատճառաբանությունն էին վկայակոչում, թե թուրք հասարակությունը դեռ պատրաստ չէ հաշտվել այդ փաստի հետ, ապա այժմ նրանց մտավորականների մի ստվար բանակ հրապարակավ ներողություն է խնդրում հայ ազգից£ Իսկ մտավորականությունը, սովորաբար, ազգային մտածողությունն ուղղորդողն է, և հիմա հայերի ներողամտությունը հայցողների թիվն աճում է օրեցօր£ Նշանակում է` հարկ եղած դեպքում «արդարալլուկ» հարևանը, առանց որևէ դժվարության, ի զորու է հաշտվել վերոնշյալ մտքի հետ£ Այս առումով ուշագրավ է նաև քաղաքագետ Անուշ Սեդրակյանի տեսակետը. - Եվրամիությանը անդամակցելու պատճառով` Թուրքիային անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ տնտեսական, քաղաքական հարաբերություններ£ Նրանց պետք է աշխարհին ցույց տալ` իրենց հանրությունը արձագանքում է այդ քաղաքականությանը£ Ի վերջո քաղաքական թուրք մեկնաբաններից մեկն էլ վերջերս ասեց, որ իրենք էլ հարմար առիթ են փնտրում այդ հարաբերությունները ստեղծելու£ Ավելին` Ա. Գյուլը, ցեղասպանության մասին խոսելիս, հայտարարում է, որ Թուրքիան պատրաստ է վճռական քայլեր անել, թեև վարչապետ Էրդողանը հակադարձում է, որ իրենք հանցանք չեն գործել, որպեսզի ներողություն խնդրեն£ Կամ էլ մեջլիսից է հնչում հերթական վայնասունը. բա չեք ասի, Գյուլի մայրը հայ է, և դրա համար էլ հայանպաստ քաղաքականություն է վարում£ Ա°յ քեզ հրա¯շք. նախագահին ընտրեցին, անցավ մոտավորապես երկու տարի, նո՞ր որոշեցին պեղել վերջինիս արմատները£ Իհարկե, այս «խաղերը» քաղաքական քողածածկույթ են. թե իրբ իրենց երկրում գործում է ազատամտությունն ու ժողովրդավարությունը, ուստի չեն կոծկում նույնիսկ պետական մակարդակի հասնող տարակարծությունները£ Բացի այդ, արդարության հաղթանակի դեպքում առաջ է գալիս հողերի վերադարձման խնդիրը, իսկ մենք գիտենք` մեր պատմական հայրենիքում 7 միլիոնից ավելի քուրդ է ապրում£ Ակամայից հարց է առաջանում… փաստորեն, Թուրքիան այդ քայլով և° իր միջազգային հեղինակությունն է փորձում բարձրացնել, և° ինչ¬որ չափով մեր հիմնախնդրի լուծման ուղիներ է որոնում£ Ինչ խոսք, սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից£ Սակայն հարկավոր է, որ մեզանում մանրակրկիտ ուսումնասիրության և քննարկումների թեմա դառնան և այսօրինակ նուրբ հարցերը£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ