ԷՍՏՈՆՈՒՀԻ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼԸ 


 

ՀԱԱՓՍԱԼՈՒ քաղաքի առափնյա ճեմափողոցում` այնտեղ« որտեղ Բալթիկ ծովի պաղ ջրերը մաշում են Էստոնիայի ափերը« արևի ժամացույց կա: Նրա քարե նիստերին խորաքանդակված են գոյության բոլոր փուլերը` ծնունդը« պատանեկությունը« հասունությունը« ծերությունն ու մահը: Թվացույցի շուրջբոլորը« ճիշտ է« դժվարությամբ« դեռ կարելի կարդալ© «Այսպես է մարդկային կյանքն անցնում ժամանակի հավերժական հոլովույթի մեջ»: Աննա Հեդվիգ Բյուլը դեռ տասը տարեկան` ժպտուն հայացքով« շագանակագույն« հարթ մազերով շարժուն աղջնակ էր« բայց ամեն երեկո պտտվում էր թվացույցի շուրջն ու Ավետարանից պատահական մի համար ընթերցելով« փորձում գուշակել« թե ինչպես պիտի անցնի հավերժության այն ակնթարթը« որ իր կյանքն է լինելու: Նրա հայրը` Էռնեստ Գոթլիեբ Թեոդորը փոխքաղաքապետ էր« ծովափին լողարաններ« ցեխաբուժարաններ ուներ« որտեղ ապաքինվելու էին գալիս Սանկտ-Պետերբուրգի« Մոսկվայի ազնվականները: Քանի որ Էստոնիայում ազգային լեզվով կրթությունն արգելված էր« նա Հեդվիգի համար Տալլինից տնային ուսուցիչներ էր հրավիրում« ինչն այդ ժամանակ հանդգնություն ու նույնիսկ մեծահարուստի համար շռայլություն էր համարվում: Նրա չորրորդ դուստրը քույրերից տարբերվում« մինչև անգամ ոմանց տարօրինակ էր թվում: Շրջիկ պատվելիները« ովքեր շաբաթը մի քանի անգամ այցելում էին Բյուլերի առանձնատունը« հավատաբանական քարոզ կարդում« ծնողներին վստահեցնում էին« որ Տերը երկնային շնորհով է օժտել չորրորդ դստերը« հատուկ առաքելությամբ աշխարհ ուղարկել: Բայց թե ի՞նչ առաքելությամբ` չէին ասում:

Նրանք չգիտեին« որ թուրքերը կոտորում են հայերին:

ԱԼՊԵՐԻ բլուրներում« անտառային բացատում տարածված գոթական քաղաքը մանրակերտի նման փոքր էր ու մտերմիկ: Ճիշտ է« ծով չուներ« բայց դրա փոխարեն անչափ մոտ էր երկինքը: Սուրբ Գրոց վարժարանում էլ, ինչպես Հաափսալուում, դեռ չէին հասկանում« թե ինչո՞ւ է եկել« էլ ի՞նչ է ուզում սովորել դեռատի էստոնուհին:

Մի օր էլ լուր տարածվեց« որ Մայնի Ֆրանկֆուրտից պատվելի է եկել« բոլորին աղոթարան է հրավիրում: Հեդվիգը ուշ ներս մտավ: Քարոզիչը պատմում էր Նոյի հանգրվանած Արարատ լեռան մասին« որի ափերն« իր ասելով« արդեն ոչ թե ջրհեղեղի ջրերը« մարդկային արյան հորձանքներն են ողողում: Պատվելին սեփական աչքերով տեսել էր« թե ինչպես են հավատի համար նահատակվում անմեղ քրիստոնյաները: Նրա քարոզը ոչ այնքան զոհերի« որքան անօթևան ու անպաշտպան մնացած որբերի մասին էր« որոնց քաղաքներում ու գյուղերում մահմեդականներն են լլկում« բռնի կրոնափոխ անում« իսկ անապատներում հոշոտում են շնագայլերն ու անգղները:

Երբ ամբողջ սրահը ծնկի իջավ« աղոթեց նահատակվող ազգի համար« պատվելին« առանց ոտքի կանգնելու« շարունակեց©

- Քույրեր ու եղբայրներ« հայցենք Տիրոջ ողորմածությունը« բայց այդքանով չգոհանանք: Մեր հոգևոր ընկերակցությունը, որ հանգանականություն է կազմակերպում« հայ որբերի համար մանկատներ« կրթարաններ է հիմնում« վարժուհիների խիստ կարիք է զգում: Այնպիսի վարժուհիների« որ գեթ մասամբ փոխարինեն հայ մանուկների նահատակված մայրերին« ցավերը մեղմեն« վշտերին կարեկից լինեն:

Հենց այդ պահին էլ տեղի ունեցավ այն« ինչին այդքան սպասում էր Հեդվիգ Բյուլը: Զգաց« թե ինչպես ուսին երկնային հրեշտակ իջավ, ու նա երկու ձեռքը առաջ մեկնելով« ձայնեց©

- Ես® ես կգնամ Հայաստան« պատվելի :

ԱՅԱՇԻ նավահանգստից մի փոշոտ« քարքարոտ ճանապարհ էր ձգվում դեպի լեռները: Ճանապարհ« որն ավելի շուտ արահետի« կածանի էր նման: Կառքը« դարուփոսերը մի կերպ հաղթահարելով« մերթ խփվում էր ժայռերին« մերթ այնպես էր ճոճվում« որ թվում էր գահավիժելու է Ջեյհանի կիրճը: Հակառակի պես կառապանը էստոնուհու իմացած ութ լեզուներից ոչ մեկով չէր խոսում: Քարափում նա ցույց տվեց «Պետել» որբանոցի երկտողը« որը վկայում էր« որ իրեն տանելու է եկել« ու նախ սկսեց տեղավորել մանկական հագուստների հակերը« գրենական պիտույքների տուփերը: Վարժուհին մի կերպ խցկվեց իր իսկ բերած բեռների արանքում: Նա ծովափում էր ծնվել« հարթավայրերում ուսանել« լեռների բարձրությունը« կիրճերի խորությունը` շուրջն ամեն ինչ արտառոց էր թվում« սարսուռ պատճառում: Միակ սփոփանքն այն հիշողությունն էր« որ երկու հազար տարի առաջ այս նույն ճանապարհով« ընդ որում ոտքով« մենմենակ« Տիրոջ խոսքը լեռներն էր հասցրել Պողոս առաքյալը:

Միսս Բյուլի տագնապները« պարզվեց, զուր չէին: Ամենանեղ շրջադարձում« ասես քարերի տակից ելուզակներ հայտնվեցին ու ճանապարհը փակելով« չխչխկացրին փակաղակները©

- Դուր« վուրարըմ` կանգնիր« կկրակեմ:

Նրանք կապկպեցին կառապանին ու սայլ բարձրանալով« սկսեցին հակերը ցած գլորել« ճանապարհի եզրին դիզել: Բեռների արանքում« սարսափած« սփրթնած էստոնուհուն նկատելով« զարմացան©

- Ալլահ« ալլահ« սրան ո՞վ ուղարկեց:

- Նա մեր հյուրն է«- զգուշացրեց կառապանը«- հոգևորական է« վարժուհի:

- Ճիվերս է« - չարախնդաց հրոսակապետն ու միսիոներական սքեմը պատռելով« պիրկ թևերի մեջ առավ Հեդվիգին:

- Գազան« բորենի« չհամարձակվես ինձ դիպչել«- իմացած բոլոր լեզուներով ճչում« հեծեծում էր էստոնուհին:

Ավազակներն անգամ չդիմացան« միջամտեցին©

- Գործ չունես« Ահմեդ« գլխներիս փորձանք կբերես: Ավելի լավ է« ժամանակը չկորցնենք« թալանը տեղ հասցնենք:

Նրանք ուղևորներին թողեցին ճանապարհի փոշիների մեջ« մոտակա քարայրից ձիեր բերեցին« հակերը բարձեցին ու տարան: Տետրերի« գրիչների կողմը չնայեցին:

- Տե´ր« ինչո՞ւ փորձեցիր ինձ« ինձ« որ թողեցի ամեն ինչ« քո ետևից եկա: Ինձ զորավիգ եղիր« Տե´ր« ես մենակ եմ ու քեզնից բացի ոչ մի հենարան չունեմ: - Նա աղոթում էր աչքերը փակ« աղոթում էր մնացած ամբողջ ճանապարհին ու չզգաց նույնիսկ« թե ինչպես շրջանցեցին Ամանոսի լեռնաշարը« Մարաշին մոտեցան:

Քաղաքն ամֆիթատրոնի նման եզերված էր սանդղավանդներով: «Պետել» հասատության անձնակազմը քաղաքի դարպասների մոտ ծաղկեփնջերով դիմավորեց: Հայ որբուհիները հայերեն ու գերմաներեն իրեն բարի գալուստ մաղթեցին« որպես առանձնահատուկ հարգանք« մեծարանք` աջը ճակատներին դիպցրին:

Այդ օրը« հենց այդ պահին երկնային հրեշտակը երկրորդ անգամ երևաց Բյուլին« և նա համոզվեց« որ հավատքի համար տանջվելը փառք է« մեռնելը` երջանկություն:

***

Աշուն էր« մրգատու այգիները հուրհրատում էին գեղանկարչական երանգապնակի բոլոր գույներով: Ուր որ է` սկսվելու էր բերքահավաքը« որին հաջորդող հարսանիքները« խրախճանքները« տոնախմբությունները շարունակվելու էին ամբողջ ձմեռ« տևելու էին մինչև գարուն:

Հեդվիգ Բյուլը« որը դեռևս նախորդ ջարդերի մանուկներին չէր հասցրել մեծացնել« «Պետելի» բժշկուհիների հետ որբահավաքի ելավ: Նախախնամություն էր. մոտակա Սարիյար գյուղում առաջինը ինը տարեկան մի աղջկա գտավ: Զաբիթիեն փորձել էր նրան բռնաբարել ու քանի որ չէր կարողացել« խշտիկով պատռել էր որովայնը: Արյունը լերդացել էր« վերքը որդոտել« աղբյուրի մոտ մեկնված աղջնակն ընդհատ-ընդհատ էր շնչում:

- Չմոտենաք«- հեռվից զգուշացրեց որբանոցի բժիշկը` դոկտոր Մյուլլերը«- կարող է հյուծախտով հիվանդ լինել« մեր սաներին էլ վարակել:

Մյուս վարժուհիները երևի նման քստմնելի արնապղծության հաճախ էին ականատես եղել« անխոս հեռացան« ուրիշ որբեր փնտրելու գնացին: Միայն էստոնուհին կանգնել էր անշարժ ու հայացքը աղջնակից թեքել չէր կարողանում: Երբ զգաց« որ երկուսով մնացին« կռացավ« արագ սավանի մեջ փաթաթեց ու որբանոց բերելով« պառկեցրեց իր անկողնում: Նա աղջնակի մարմինը պարբերաբար հականեխիչով շփում« շրթունքներին մեղրաջուր էր քսում« իսկ երբ մի պահ գոնե աչքերը փակում« նիրհում էր« գլխավերևում բարձրաձայն Սուրբ Գիրքն էր ընթերցում« աղոթում:

Աղջնակը փրկվեց ու միսիոներուհուն յուրովի արտահայտեց երախտիքը: Նա նույնպես իրեն Քրիստոսին նվիրեց ու Մարաշում« Բեյրութում« ամբողջ Մերձավոր Արևելքում այնպիսի որբախնամ« աղքատախնամ գործունեություն ձեռնարկեց« որ Բյուլ մայրիկը գրեց նրա վարքը: Դա էստոնուհու` թղթին հանձնած առաջին հայերեն գիրքն էր:

***

Ամառային արձակուրդին «Պետելի» սաներն անհաբերությամբ էին սպասում: Առաջին անգամ« ինչպես իրենց հասակակիցները Գերմանիայում« բնության գրկում պիտի հանգստանային: Տեղը Ջեյհան գետի կիրճում« հանքային տաք աղբյուրների կողքին Բյուլ մայրիկն էր ընտրել:

Նշանակված օրը« նշանակված ժամին Ծիլ« Կոկոն« Բողբոջ« Ծաղիկ խմբերի սաներն արշավորդի համազգեստվ« նոր քնապարկերով ու ուսապարկերով դուրս եկան որբանոցի լայն բացված դարպասներից ու ազգային քայլերգով լեռներն ուղղվեցին:

Առաջին դադարը Կարմիր վանքում էր` այնտեղ« որտեղ Ներսես Շնորհալին ու Գրիգոր Պահլավունին էին ուսանել« իմաստասեր օծվել:

Նոր էին սաները խարույկի վրայից կերակուրի քլթքլթացող կաթսան իջեցրել« Մարաշից մի ձիավոր քառատրոփ վանք մտավ« Բյուլ մայրիկին հեռագիր հանձնեց: Նա քաշվեց մի կողմ« սփրթնեց© «Մայրիկը մահամերձ է« առանց քեզ հոգին չի կարողանում Աստծուն ավանդել: Թե կարող ես« հասիր®»:

ԳՆԱՑՔԸ« որ ամբողջ ճանապարհին սողացել« կարծես դիտմամբ ամեն կիսակայարանում կանգ էր առել« վերջապես տեղ հասավ: Հայրական հյուրասենյակում« իր սիրած ձվաձև սեղանի շուրջը նստած էին չորս քույրերը: Սգազգեստ էին: Հեդվիգը նախ մեծ քրոջը փաթաթվեց« բայց նա համբույրը հազիվ փոխադարձեց« սառը ասաց©

-Կարող էիր ավելի շուտ գալ:

- Որբերը« գնացքները..., -ուզեց արդարանալ Հեդվիգը« բայց անդրադառնալով« որ նրան« ում համար այդքան ճանապարհ է կտրել« էլ երբեք չի տեսնելու« հեծկլտաց©

- Մայրիկը շա՞տ տանջվեց:

- Դո´ւ տանջեցիր մայրիկին«- չխնայեց Անրիետան` միջնեկ քույրը«- երբ մահացավ« ծոցից քո նկարը հանեցինք: Ու որպեսզի այն աշխարհում էլ կարոտից հալումաշ չլինի« թաղեցինք հետը:

- Իսկ հայրի՞կը®

- Վաղուց է մահացել« հեռագիրը չե՞ս ստացել:

Հինգ քույր այդքան տարի հետո հանդիպել« գլխիկոր նստել էին դեմդիմաց: Ասելի՞ք չունեին« թե՞ չէին ուզում ասել այն« ինչ պետք է ասեին: Հեդվիգը, լռությունը չկարողանալով տանել, Ժամանակից շուտ անկողին մտավ« ընթերցանության գիրք էր որոնում: Ֆրանսիական բողոքականների պարբերաթերթում հաղորդագրութ յան հանդիպեց© «Արևելքի մեր եղբայրներն ու քույրերը նորից նահատակվում են հավատի համար: Մեր թղթակիցը Մարաշից հաղորդում է« որ թուրք մոլեռանդները չորս հազար հայի լցրել են սուրբ Աստվածածին մայր եկեղեցին« դռները ամուր փակելով« հրդեհել: Նրանք այդքանով են չեն գոհացել« ողջ մնացած հայությանը` ծերունիներին ու երեխաներին բռնագաղթեցրել են Միջագետքի անապատները« սովամահությամբ« այլ տանջանքներով վերացրել: Մարաշի ազգաբնակչության չնչին բեկորներն են փրկվել« հասել Հալեպ®»:

Հեդվիգը պատուհանից դուրս նայեց: Խավար ու խոնավ գիշեր էր: Չսպասեց լույսը բացվելուն« մանավանդ որ չգիտեր« թե քույրերին ինչ պիտի ասեր: Կայարան շտապեց: Գնացքը աղջամուղջի միջով դանդաղ հեռանում էր կառամատույցից« ու նա դեմքը ապակուն հպած` նա հրաժեշտ էր տալիս իր ծննդավայրին: Միջանցքի լույսերը դեռ չէին վառել« արցունք ները ոչ ոք չէր նկատում: Զգո՞ւմ էր« որ էլ հետ չի դառնալու:

ՄԻՋԱԳԵՏՔԻ անապատը կտրելիս համոզվեց« որ ներքին տագնապը զգացական չէր: ԲեռլինԲաղդադ երկաթուղու երկու կողմերում հայերի դիակներ էին նեխում: Հալեպում թշվառությունն ավելի իրական« հենց այդ պատճառով թերևս ավելի սոսկալի էր: Փողոցներում« ամենուր սովալլուկ հայ երեխաներ էին թրևում« հաց մուրում: Նրանք շատ նման էին Մարաշի իր որբերին« նրանց մեջ իր որբերից հնարավոր չէ« որ չլինեին: Հերթական անգամ« երբ փորձում էր ազատվել մուրացիկների հետապնդումից« կմախքի նման ցցված այտերով« վերքերից ծաղկատար դեմքով մի տղա համառորեն թևից կառչեց©

- Բյուլ մայրիկ« ինձի չճանչցա՞ր« այդքան շո՞ւտ մոռցար:

Կանգ առավ©

- Դուն ո՞վ ես:

- Հակոբն եմ« Հակոբիկը:

Գրկեց« համբուրեց` ով գիտե« որքան ժամանակ չլվացված մրոտ այտերը©

- Մերոնցմէ ուրիշ ո՞վ կա« Հակոբիկ®

- Հիմա կտանիմ Բյուլ մայրիկ« աչքովդ կտեսնաս:

Ոտքով կտրեցին քաղաքն ու մի ամայի հովիտ հասան« որտեղ գաղթականները` նրանք« ովքեր Դեր Զորից ո˜վ գիտե ինչպես հետ էին դարձել« հյուղավան էին կառուցել: Թիթեղե« խավաքարտե« ստվարաթղթե տնակներով թաղամասեր« որոնք իրենց բնօրրանների անուններով էլ կոչում էին: Բյուլ մայրիկի աչքերը շաղվեցին: Նոր Մարաշի խրճիթներից երեխաների հորձանք դուրս պոռթկաց: Իր սաները« թվում էր« ոչ թե պակասել« ավելացել են: Նրանց միացել էին այրիները« ովքեր երբ իրեն միսիոներուհու սքեմով« արծաթե խաչով տեսան« լաց եղան©

- Փառք քեզի« Տեր« որ մեր աղօթքը լսեցիր« մեր փրկիչին ետ` մեզի ղրկեցիր:

Նրանք բոլորն էլ գրեթե մերկ էին« խարխուլ ապաստարաններից բացի ոչինչ չունեին: Ու իրեն խիտ օղակի մեջ առած` բողոքում հեծեծում էին« որ քաղաքապետարանը հայերի նույնիսկ խղճուկ հյուղերը ուզում է քանդել: Իբր այդ ապօրինի կառույցները Հալեպի ավանդական համայնապատկերն աղավաղում« վարակիչ հիվանդություններ են տարածում: Նա գործի անցավ` այնքան գնաց-եկավ քաղաքապետարան« մինչև Դաուդիեի օդասուն բարձունքն իրեն հատկացրին: Հայերի ապագա թաղամասի համար: Բյուլ մայրիկն իր հավատով ու համառությամբ կառուցապատեց Դաուդիեի թաղամասը« որը քաղաքում լավագույններից էր համարվում« արաբներին անգամ« նյութական առումով« անմատչելի թվում: Նաև խմելու ջրով` ջրատարով ապահովեց« մեկը մյուսի ետևից հիմնեց «Աստղիկ» վարժարանը« «Բեթեստա» հիվանդանոցը« «Սարեպտա» այրիանոցը: Հայերը շատ արագ ինքնաբավ դարձան« հաճախակիացան ամուսնությունները« որոնց ծնունդներն ու կնունքներն էին հաջորդում:

Խիղճն արդեն հանգիստ էր« նա անցավ բուն կոչմանը` հայերեն սերտարան« ընթերցարան կազմեց« սկսեց անապատից բերված արաբախոս« քրդախոս որբերին իրենց մայրենի լեզուն սովորեցնել« նրանց համար Սուրբ Գրքից համարներ թարգմանել: Երբ սաները քրդերեն կամ արաբերեն էին զրուցում« կռվում իրար հետ« հանդիմանում էր©

- Դուք հրաշալի« աննման լեզու ունիք« ինչո՞ւ ձեր թշնամիին լեզուն կխոսիք®

Միսիոներուհու ջանքերը նորից ի դերև ելան: Խորհրդային երկրից պատվիրակներ եկան« սկսեցին համոզել հայերին« որ ամեն ինչ թողնեն« Հայաստան ներգաղթեն: Բյուլ մայրիկը ահաբեկվեց մենակ մնալու հեռանկարից: Ու չնայած գիտեր« որ անհավատների երկրում անելիք չունի« պաշտոնապես դիմեց« հայերի հետ Հայաստան մեկնելու ցանկություն հայտնեց: Նրան խիստ քաղաքավարի լսեցին« խորհուրդ տվեցին երկրորդ նավով մեկնել« ավելի նպաստավոր պայմաններում Տիրոջ խոսքը քարոզել: Ու հենց առաջին նավը մեկնեց« ասացին« որ երկրորդը չի լինելու« ճամփաները փակվել են: Ընդմիշտ:

Ի՞նչ աներ այդ տարիքում Բյուլ մայրիկը« ի՞նչ կարող էր անել: Քառասուն երկար ու ձիգ տարիների թղթածրարները` «Արևելյան առաքելության» կենտրոնական դիվան` Ֆրանսիա ուղարկեց« ինքը փոքրիկ պայուսակով անաղմուկ Գերմանիա մեկնեց« հաստատվեց Վալդ Վիմերսբախի միսիոներական ծերանոցում:

ԾԵՐԱՆՈՑԸ` ծերանոց է« բայց ոչ ոք այդպես չի կոչում: Բարետես« բարեկարգ առանձնատները« որ ցրված են ալպիական կաղամախիների ստվերում« դղյակների տպավորություն են թողնում: Զառամյալ միսիոներներն իրենց պարտականությունը կատարած անձանց գոհունակությամբ զբոսնում են ճեմուղիներում« տաղավարներում իրենց անցյալից կարևոր ու անկարևոր դիպվածներ են պատմում ու աղոթում են: Նրանք այժմ միայն մի բանի` Տիրոջ կանչելուն են սպասում: Ոչ բոլորը:

Շաբաթը երկու անգամ« իննսունն անց մի միսիոներուհի պայուսակը Սուրբ գիրք է լցնում« ոտքով հասնում է մոտակա Հայդենբերգ քաղաքի կայարանը« սպասում Անկարայի գնացքին« որն ընդամենը հինգ րոպե է կանգ առնում: Հենց կառաշարը տեղ է հասնում« մտնում է ուղեխցիկները« արագ արագ Սուրբ գիրք է բաժանում արտագնա թուրք բանվորներին: Նա հավատում է« որ վաղ թե ուշ թուրքերը դարձի կգան« խղճի խայթ կզգան« կփորձեն փոխհատուցմամբ քավել իրենց մեղքերը: Ինքը Մարաշ կվերադառնա« շուրջը կհամախմբի աշխարհով մեկ սփռված սաներին« նրանց զավակներին ու թոռներին®

Երբ Բյուլ մայրիկը իննսունչորս տարեկանում վախճանվեց« նրա սենյակում« սեղանին մի նոթատետր գտան: Սովորական նոթատետր« որը ծայրեծայր լցված էր քառասունչորս երկրներում ապրող այն սաների հասցեներով« որոնց խնդրում էր տեղեկացնել իր մահը:

Այժմ նա հանգչում է ծերանոցի շիրմատանը ու նրա տապանաքարին մամռոտում է վերջին աղոթքը©

Էլի« էլի« լամա սաբաթքանի` Տեր իմ« Տեր իմ« դու գոնե ինձ մենակ մի թողնի®