Հեյդարի արձանային բազմացումը


 

Մոլագարությունն ուրիշ ո՞նց է լինում. ուղեղային փտախտով տառապող հեյդարօղլին հիմա էլ հոր արձաններն է շաղ տալիս երկրե-երկիր: Արձաններից առաջ, իհարկե, փողերով քաղցրացնում է տարբեր պետությունների ղեկավարների անհագ որկորները, հետո էլ արձանացած պապային քարշ տալիս ինչ-որ հրապարակ:

Վերջերս դրանցից մեկը Մեխիկո է հասել ու բետոնվել ոչ ավել-ոչ պակաս` Աբրահամ Լինքոլնի, Մարտին Լյութեր Քինգի ու Մահարթմա Գանդիի պատկառանք ներշնչող հուշաքանդակների կողքին: Թե հեյդարօղլու հետ ի՞նչ հաշվարկներ են կատարել այդ արտառոցությունն արտոնող մեքսիկացի իշխանավորները` դժվար է ասել, բայց հաստա´տ չեն հաշվարկել սեփական ժողովրդի առողջ բանականությունը: Երևի չեն էլ իմացել, թե արձանացած Հեյդարի մասին ինչե˜ր գիտեն ու ինչքան վատ կարծիք ունեն իրենց հայրենակիցները: Ու հենց նրանք էլ զայրացել և բողոքի ալիք են բարձրացրել:

- Սա նույնն է, որ վերցնեն ու հուշարձան կանգնեցնեն Իդի Ամինին,- ասել է հակաալիևյան ցույցերի ակտիվիստ Էդուարդ Ֆարան` նկատի ունենալով Ուգանդայի նախկին բռնապետին:

Ֆարան գլխավորել է Ալիևի հուշարձանի ստորոտում կազմակերպված ցույցը, որի մասնակիցները պաստառներ թափահարելով` պահանջել են վերացնել բռնապետին:

- Սա վիրավորական է,- ասել է ցուցարարներից մեկը` ճանաչված բանաստեղծ և շրջակա միջավայրի պաշտպան Հոմերո Արիջիսը:- Մեզ մոտ` Մեքսիկայում, բավարարում են վատ խորհրդանիշերը. մեզ պետք չէ դրանք ներկրել դրսից:

Միայն տարածքի համար ադրբեջանցիք վճարել են 3-5 միլիոն դոլար: Այդ զբոսայգին հիմա կոչվում է «Բարեկամության այգի», բայց ցուցարարներն առաջարկել են այն վերանվանել` «Խայտառակության այգի» (գրել է The Los Angeles TiΗes-ը` վկայակոչելով մեքսիկական մամուլի հրապարակումները):