ԴԵԿԱՆԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռական ուսուցման ֆակուլտետի դեկան Հենրիկ Հակոբյանին ձերբակալել են 1500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին: 6-րդ վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում նա իր աշխատասենյակում նշյալ գումարը ստանալու պահին բռնվել է և բերման ենթարկվել: : Կաշառքի առարկա հանդիսացող ԱՄՆ 1500 դոլարն առգրավված է: Ըստ մի քաղաքացու հայտարարության, Հ. Հակոբյանն այդ գումարը պահանջել է` առանց խոչընդոտների նրան հեռակա ուսուցման բաժին ընդունելու համար: Այն, որ կաշառակերության դեմ մեր երկրում անողոք պայքար է ծավալվում` լավ է: Լավ է նաև, որ ամեն ինչ արվում է հատկապես բուհական համակարգում կոռուպցիային վերջ տալու համար, սակայն` «մի ծաղկով գարուն չի գա»...