Բեդրոսին էլ են թալանել Դարձյալ` գնչուները


Չէ, ունևորները, մանավանդ ճանաչված, հասարակական փոխադրամիջոցներից չպետք է օգտվեն, ուշ ժամերին առանց ուղեկցողի նույնիսկ գնացքի կառամատույց չպետք է գնան£ Հայր Կիրկորովը իզուր էր հույսը դրել «շարքային» ուղևորի նման անվտանգ երթեևեկելու պատահականության վրա£ Հուլիսի լույս 16¬ի գիշերը Մոսկվա գալով` Լենինգրադյան կայարանից Մեծ Նովգորոդի իր ամառանոցն էր մեկնում£ Մինչ 76-ամյա Բեդրոսը զովացուցիչ ըմեպլիքներ է գնել կայարանամերձ փոքրիկ մի խանութից, գիշերաշրջիկ գնչուների սրատես աչքը, հանձին նրա, գտել է իր զոհին£ Նրան նախ մոտեցել է փնթի մի տղա և ասելով, թե տոչորվում է ծարավից, փող է խնդրել£ Հետո նրանց է մոտեցել տղայի դեռահաս քույրը` հազիվ 14 տարեկան Մարինան, ում հղիությունը անթաքցնելի էր նույնիսկ ամենալայն հագուստի տակ£ Քույրն սկսել է բարձրաձայն հանդիմանել եղբորը, թե մուրալը լավ բան չէ£ Սրտաճմլիկ այդ տեսարանն, իհարկե, անտարբեր չէր թողնի ոչ մեկին£ Ու մինչ Բեդրոս Կիրկորովը մանրադրամ էր տալիս տղային, քույրն աննկատ անվանի երգչի հոր գրպանից թռցրել է դրամապանակը` 19 հազար ռուբլի պարունակությամբ£ Դրամապանակի կորուստը Բեդրոսը նկատել է արդեն շարժվող գնացքում` երբ ցանկացել է վճարել սպիտակեղենի համար… Իհարկե` նրա ահազանգով ՆԳ բաժնի աշխատակիցները «տաք հետքերով» գտել են` մոտակա սրճարաններից մեկում ուրիշ 2 գնչուների հետ զվարճանալիս£ 1000 ռուբլին էլ արդեն մսխած են եղել, բայց 18.000¬ը վերադարձրել են£ Հետաքրքիր է, որ Բեդրոսն այս առիթով նորից հիշել է Ֆիլիպ որդու ոսկյա ժամացույցի կորուստը` - Տհաճ է, իհարկե,¬ ասել է նա,¬ բայց ի¯՞նչ արած£ Երբ գնչուհին թռցրեց Ֆիլիպի ժամացույցը, ավելի ցավալի էր£ Դեպքի մասին լսելով` Ֆիլիպ Կիրկորովն անմիջապես զանգահարել է հորը և հանգստացրել£ Իսկ լրագրողներին ասել է. ¬ Կարծում եմ` այդ գնչուները մեզ հանգիստ չեն թողնելու£ Չէ՞ որ ես էստրադայի գլխավոր գնչուն եմ` գնչուական հանրածանոթ երգեր եմ կատարում. գոնե կարող էին ավելի հարգալից վերաբերվել£ Այնպես որ, դիմում եմ գնչուների գլխավոր բարոնին` կարելի է ասել բաց նամակով. «Բավակա°ն է` թալանեք Կիրկորովներին»£