Ձեռնոց` բազմակնությանը


Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է խստացնել օրենսդրությունը` երկրում բազմակնության դեմ պայքարում£ Ներքին գործոց նախարար Բրիս Օրտեքյոն գտնում է, որ Քրեական օրենսգիրքը տալիս է բազմակնության սահմանումը, ինչը, սակայն, չի համապատասխանում իրական իրավիճակին£ Մասնավորապես, օրենքում չի հստակեցված, թե որ դեպքերում է միանգամից կրոնական մի քանի ամուսնություն կնքվում£ Ինչպես նաև` մի քանի կնոջ հետ քաղաքացիական համատեղ ապրելը, ինչն ըստ էության` նույնպես բազմակնություն է£ Նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ երևույթը կանխելու համար, որպես պատիժ` ֆրանսիական անձնագրից պետք է զրկել այն արտասահմանցիներին, ովքեր քաղաքացիություն ստանալու համար ամուսնացել են ֆրանսուհու հետ£ Հակաքրիստոնեական այս կենցաղը կառավարությանը լրջորեն մտահոգել է հատկապես ապրիլ ամսից` երբ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր ալժիրցի Լիս Հաբաջը, ով միաժամանակ 4 կանանց հետ է ապրում ու նրանցից 15 երեխա ունի£ Ընդ որում, երեխաներից 8¬ի հայրությունը նա պաշտոնապես չի ճանաչել, իսկ նրանց մայրերը միայնակ մոր կարգավիճակով դրամական նպաստ են ստացել պետությունից£ Երեք տարվա ընթացքում այդ նպաստը կազմել է 175 հազար եվրո£ Բազմակնությունը Ֆրանսիայում արգելված է օրենքով, բայց այդ երևույթը լիովին ուսումնասիրված չէ£ Պաշտոնական տվյալներով` երկրում ապրում է 16-20 հազար բազմակին ընտանիք£ Եվ, որպես կանոն, նրանք եկվորներ են Արևմտյան Աֆրիկայից£