Քրիստոնյաների արյանը դեռ ծարավ են մահմեդականները


Իտալիայի իշխանություններն օրերս հայտարարել են աֆրիկյան երկրներից 15 ներգաղթյալների ձերբակալության մասին: Սիցիլիայի ոստիկանության տվյալներով` նրանք մասնակցել են Նիգերիայից ու Գանայից իրենց հետ նավով ճամփորդող 12 անձանց սպանությանը: Ականատեսների վկայությամբ` վերջիններիս նավից ծովն են նետել միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյաներ էին:

Նավակը, որով աֆրիկյան տարբեր երկրներից 105 մարդ լողում էր դեպի եվրոպական ափեր, Լիբիայից ծով է դուրս եկել անցյալ հինգշաբթի: Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում ուղևորներից մի քանիսը սկսել են քրիստոնյաներ որոնել ու նետել ծով: Ոմանց հաջողվել է խույս տալ չարագործներից. 15-ը, սակայն, խեղդվել են:

Ամեն օր Հյուսիսային Աֆրիկայից նավերը գաղթյալներ են տեղափոխում: Նրանք փախչում են պատերազմներից ու աղքատությունից: Երազելի ափեր, սակայն, ոչ բոլորն են հասնում, որովհետև անօրինական ճանապարհով նրանց տեղափոխող ձկնորսական ու բեռնատար նավերը վաղուց մաշված են տեխնիկապես, զուրկ` ապահովութ յունից: Եվ դրանց գերծանրաբեռնումն ու հողմերը հաճախակի հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: 2000 թ.-ից ի վեր Միջերկրական ծովում խեղդվել է ավելի քան 22 հազար գաղթական: