Հումոր
***
- Կոստյումդ ոնց որ այնքան էլ լավը չէ,- նորաթուխ զոքանչը հարսանիքի օրը դիտողություն է անում նորափեսային:
- Հաջորդ հարսանիքիս ավելի շքեղը կհագնեմ,- հավաստիացնում է փեսան:
***
- Էմմայի հետ քնե՞լ ես:
- Քնել եմ:
- Սուսանի՞:
- Անպայմա´ն:
- Ռիտայի հե՞տ էլ ես քնել:
- Ռիտայի էլ, Վարդուշի էլ, Գայուշի էլ…
- Հալա´լ է, ախպեր: Նրանք անկողնում ո՞նց են:
- Ինձ նման. պառկելուն պես քնում են:
***
- Ինքնակենսագրության մեջ գրեք միայն ձեր անցյալի և հեռանկարի մասին:
- Մեր բոլորի անցյալն ու հեռանկարը նույնն են. սկզբում սաղմ ենք, հեռանկարում` դիակ:
***
Ավտոտեսուչը կանգնեցնում է խախտում կատարած մեքենան ու հարցնում վարորդին.
- Մեքենա վարել սիրո՞ւմ եք:
- Սիրո´ւմ եմ:
- Ուրեմն ինչո՞ւ վարել չեք սովորում:
***
Ոստիկանությունում.
- Պարոն լեյտենանտ, ես կորցրել եմ դրամապանակս:
- Դրամապանակս «գտել» է թոռս ու անհետացել: Գտեք, խնդրում եմ, թոռանս: