ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


2009¬ին Հայաստանի ներքին քաղաքական կյանքում անակնկալ գործընթացներ տեղի չունեցան£ Կարծում ենք, սխալվում են այն վերլուծաբանները, ովքեր անակնկալ են համարում արմատական ընդդիմության` մասնավորապես ՀԱԿ¬ի կտրուկ պասիվացումը, կամ ՀՅԴ¬ի կոալիցիայից դուրս գալը և ընդդիմության շարքերը համալրելը£ Ամեն ինչ բնական էր և օրինաչափ£ Անցնող տարում իշխանությունների դիրքերը, հատկապես միջազգային ասպարեզում այնքան ամրացան, որ ՀԱԿ¬ի ակտիվ գործունեության ծավալումն այդ պարագայում, բնականաբար, ոչ միայն անարդյունավետ, այլև անիմաստ կլիներ£ Դա բոլորից շուտ հասկացավ քաղաքականության մեջ թրծված ՀԱԿ¬ի առաջնորդը, ում ինչում էլ մեղադրես, հեռատեսությունն ու պրագմատիզմը չգնահատել չես կարող£ Երկրի համար վճռորոշ իրավիճակում Լ. Տեր¬Պետրոսյանի` իրար հաջորդող «պաուզաները» լիովին իմաստավորված էին, եթե նույնիսկ ընդունենք, որ դրանք բխում էին նաև կուսակցական¬անձնական շահերից£ Որոշ չափով մոլորվեց և իր անելիքի հստակ պատկերացումը կորցրեց «Ժառանգությունը»£ Թերևս դրանով էին պայմանավորված կուսակցությունում տեղի ունեցած խմորումները և Ր. Հովհաննիսյանի հակասական, անհասկանալի վարքագիծը£ Իսկ ահա կոալիցիայից դուրս եկած և ընդդիմադիր կեցվածք ընդունած ՀՅԴ¬ի գործունեությունը բոլորովին էլ անհասկանալի և հակասական չէր. ընդհակառակը` առավել քան օրինաչափ էր և բխում էր այս կուսակցության ավանդական սկզբունքներից£ Հայ¬թուրքական արձանագրությունների նկատմամբ ՀՅԴ¬ի տագնապներն ու մտահոգությունները գոնե կիսով չափ են արդարացված և օբյեկտիվ, գուցեև ինչ¬որ չափով ուռճացված£ Բայց, բախտորոշ իրավիճակներում, թեկուզ ավելորդ զգուշավորությունը բոլորովին էլ վնասակար չէ£ Թերևս այս կարծիքը խիստ սուբյեկտիվ թվա, այնուամենայնիվ լավ կլիներ, որ Դաշնակցությունը խիստ կարևորելով հայ դատի խնդիրները (յուրաքանչյուր հայ դա պե°տք է կարևորի), Հայաստանին վերաբերող բոլոր հրատապ հարցերին էլ նույն նախանձախնդրությամբ մոտենար, և ոչ թե մեկ` այլ մի քանի դիտանկյուններից£ Իշխանական ճամբարի առանցքային ուժ ՀՀԿ¬ն, ինչպես մեկ անգամ ևս փաստվեց նրանց համագումարում` ինքնավստահ է և վճռական£ Բոլորովին էլ մտադիր չէ շեղվել ընդհանուր քաղաքական նորարարությունների ուղուց` թե° ներքին, թե° արտաքին ոլորտներում£ Վերջին համագումարում Ս. Սարգսյանի ամենաառանցքային միտքը երկրի ժողովրդավարության ամրապնդմանն էր վերաբերում£ Այդ խոսքը կարող էր այնքան ուժեղ և պինդ չհնչել, եթե ՀՀԿ նախագահը չշեշտեր, որ իրենց կուսակցությունը չպետք է լինի մեկ լիդերի կուսակցություն£ Այսինքն` ավտորիտարիզմը լիովին պետք է բացառվի թե° ամբողջ երկրում, թե° որևէ կուսակցության ներսում£ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին խոսելիս` անհնար է չանդրադառնալ կոալիցիոն` իր դերակատարությամբ երկրորդ կուսակցությանը` ԲՀԿ¬ին£ Ժամանակն ապացուցեց, որ ԲՀԿ¬ն ոչ թե իշխող կուսակցության` կոնկրետ ՀՀԿ¬ի տեխնիկական կցորդ է, այլ սեփական սկզբունքներին նվիրված և դրանց համար հետևողականորեն պայքարող քաղաքական ուժ£ Եվ ինչպես հարիր է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` միշտ պահպանում է ինքնությունը, որպես կանոն, կառուցողական է, միաժամանակ առողջ բանավեճերի կողմնակից£ Ծառուկյանը մեր քաղաքական կյանքում, վաղուց արդեն խարիզմատիկ լիդերի համբավ ունի, որին ժողովուրդը գնահատում է£ Ի դեպ, ոչ միայն` մեծ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար£ Ճիշտ են նրանք, ովքեր 2009 թ. ՀՀ ներքաղաքական կյանքն այնքան էլ հագեցած չեն համարում£ Իրոք, այն մնաց արտաքին քաղաքականության «ստվերում»£