ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԷԼԻ «ԳՐԳԻՌՆԵՐ» Է ՏԱԼԻՍ


Օրերս Վանաձորում իր կուսակիցների ու համակիրների հետ հաշվետվություն-հանդիպման շրջանակներում Արթուր Բաղդասարյանը նորից խոսել է աղքատության, երկրի տնտեսության քայքայման, Վանաձորի քիմգործարանի անմխիթար վիճակի ու էլի նման բաների մասին: Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ տնտեսությունը մեր ռազմավարության առանցքներից մեկն է... Ուշագրավն այն է, որ նման հայտարարություններ է անում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ով ինքն է պարտավոր մշակել ազգային անվտանգության ռազմավարական դրույթներն ու ներկայացնել խորհրդի քննարկմանը... Ուրեմն, կամ ինքնաքննադատությամբ է զբաղվում, կամ էլ հերթական անգամ տրվել է պոպուլիզմի «բերկրանքին»...