ՀՈՒՄՈՐ


- Հայրիկ, ովքե՞ր են միասեռականները: - Նրանք, ովքեր հետույքով են արկածներ որոնում: JJJ - Սիրելիս, ուզո՞ւմ ես քեզ աստղ նվիրեմ: - Նորից գիշերվա 3-ին զանգահարելու ես Կիրկորովի՞ն: JJJ Ռեստորանում մատուցողը հարցնում է տղամարդուն. - Իսկ Ձեր կինն ի՞նչ կխմի: - Ինչպես միշտ իմ արյունը: JJJ - Ո՞նց ես զգում` կնոջդ հեռանալուց հետո: - Տունս լրիվ դատարկվեց… Կահույքի մի կտոր անգամ նա ինձ չթողեց: JJJ - Ի՞նչ իմաստ ունի չվացուցակ կազմել. միևնույնն է` գնացքները միշտ ուշանում են: - Բա ո՞նց կիմանայինք, որ ուշանում են` եթե չվացուցակ չլիներ: JJJ Կինը սպառնում է ամուսնուն. - Հիմա մեր մահճակալին կգրեմ, որ դու ապուշ ես. թող ողջ քաղաքն իմանա: JJJ Տարօրինակ արարածներ են ղեկավարները. միշտ շուտ են գալիս` երբ դու ուշանում ես և կարծես դիտավորյալ ուշանում են` երբ ինքդ ես շուտ գալիս: JJJ - Աշխատավայրից որևէ հանձնարարություն ունե՞ս: - Ունեմ. ինձ հանձնարարել են ուրիշ աշխատանք որոնել: