Ապրիլի 24-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով կնշի Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը


Զատիկ բառը վերջնականապես ստուգաբանված չէ և տարբեր մեկնաբանություններերով կապվում է զատել, ազատություն, հատիկ (զհատիկ), զենում և այլն բառերի հետ: Հին Ուխտում Զատիկը նույնանում է հրեական Պասեքի (որ ծագում է եբր. բեսախ` անցում, ելք բառից ) հետ և խորհրդանշում Կարմիր ծովով հրեաների անցնելը և եգիպտական գերությունից ազատագրվելը: Մեղանչումով մարդկությունը մահկանացու դարձավ: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց Իր ողորմածությունից, և Իր Միածին Որդուն տվեց, որ մարմնացավ, կրեց մարդկային կյանքի բոլոր նեղությունները, մահացավ խաչի վրա և հարություն առնելով` բացեց հավիտենական կյանքի դռները: Յոթշաբաթյա պահքն ու Ավագ շաբաթը լավագույն միջոցն են մեր հավատացյալ ժողովրդին հոգեպես ու մարմնապես պատրաստելու` Ս. Հարության տոնն արժանիորեն դիմավորման համար: Զատկի նախորդ երեկոյան` Ճրագալույցի խթումի նավակատյաց ընթրիքին Մեծ պահքը մեղմանում է ձկնեղենով, կաթնեղենով ու ձվով: Ավանդաբար զատկական սեղանների զարդն է համարվում կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն, որն ըստ ս. Գ. Տաթևացու` խորհրդանշում է աշխարհը. (դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է»: Կարմիր գույնը Քրիստոսի արյամբ աշխարհի փրկագնվելն է խորհրդանշում: Ածիկ Պատրաստում են գարնանային ցորենով: Ցորենը լվանում և լցնում ուռենու ճյուղերից պատրաստված զամբյուղների մեջ ու դնում մութ տեղ: Երկու օրը մեկ ջուր են շաղ տալիս ցորենի վրա: Այն պետք է ծլի այնքան, մինչև ծիլերի բարձրությունը հավասարվի չորս մատի: Ծիլերից աղալու, ծեծելու կամ այլ միջոցով ստանում են հյութ, որի վրա ալյուր են լցնում և փայտե շերեփով խառնում այնքան, մինչև դառնա ծորուն զանգված: Այնուհետև դնում են կրակի վրա և խառնելով եփում: Սամիր (Կաթով եփած կորկոտաճաշ կամ եգիպտացորենի ճաշ) 1 կգ կորեկ, 7 բաժակ ջուր, աղ` ըստ ճաշակի, 1 լիտր կաթ, 1 սուրճի գավաթ դոշաբ, ձիթայուղ, դարչին` ըստ ճաշակի: Կորեկը եռացնում են թույլ աղաջրում: Եփվելուց հետո քամում և լցնում են տաք կաթի մեջ: Շարունակում են եփել մարմանդ կրակի վրա: Թանձրանալուց հետո վրան լցնում են դոշաբ, ծեծած դարչին և տաք-տաք ուտում: Չամիչով փլավ Եռացող ջրի մեջ լցնել բրինձը, աղը, շաքարավազն (ըստ ճաշակի) և խառնելով` 15 րոպե եփել: Ավելացնել տաք կաթը և նորից խառնել: Տապակի հատակին պատերին կարագ քսել, աղացած պաքսիմատ ցանել, եփված բրինձը լցնել մեջը, վրան ձու և թթվասեր քսել և ոչ շատ տաք ջեռոցում թխել: Մատուցել տաք կարագով կամ թթվասերով: Խաշած ձուկ բրնձի փլավով Սիգ կամ Իշխան ձուկ 700-800 գր., բրինձ` 300 գր., ձիթայուղ կամ կարագ` 50 գր., սալորաչիր` 100 գր., աղ, սամիթ` ըստ ճաշակի, չամիչ, կարմիր խնձոր: Խաշվում են առանձին, մատուցվում միասին: