Հնագույն արհեստի ճահճում


 

Անցյալ հինգշաբթի ուշ երեկոյան գյումրեցի ոստիկանները, հնագույն և անպատիվ արհեստով զբաղվելու կասկածանքով, բաժին են հրավիրել 4 կանանց` 37-ամյա Նարինե Խ.-ին, 32-ամյա Գայանե Ծ.-ին, 39-ամյա Աիդա Հ.-ին և 28-ամյա Հեղնար Հ.-ին:

Մի շարք անհերքելի փաստերի ճնշման տակ վերջիններս խոստովանել են, որ Գյումրիի «Անդրանիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի մենեջեր, նախկինում դատված, 55-ամյա Թամարան 2011 թ.-ից մինչև ս/թ փետրվարի սկզբներն ընկած ժամանակահատվածում հեռախոսային կանչով իրենց պարբերաբար հրավիրել է համալիր, հաճախորդների հետ առանձնանալու համար սենյակներ տրամադրել` յուրաքանչյուր կանչի դիմաց ստանալով համապատասխան միջնորդավճարներ: