ԵՐԳԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՄԱՆ   ՄԵՋ ԵՆ


 

Հայտնի է, որ Հայաստանի շատ երգիչներ անհամբերությամբ են սպասում ընտրություններին, որպեսզի մասնակցելով այս կամ այն ուժի նախընտրական արշավին` կարողանան ավելացնել իրենց հոնորարներն ու նաև հնարավորություն ունենան արժանանալու քաղաքական կառույցների ուշադրությանը: Սակայն մինչև օրս դեռ ոչ մի երգիչ հրավեր չի ստացել, ինչն էլ, երևի, ոմանց խիստ անհանգստացրել է: Բացառությամբ երգիչ-երգահան Հայկոյի, ով մասնակցելու է Մաքսիմ Հակոբյանի որդու ընտրարշավին, մյուս երգիչ-երգչուհիները ոչ միայն հրավեր չեն ստացել, այլև անհամբերությամբ սպասում են, որպեսզի իրենց դիմեն իշխանական կուսակցությունները:

Մասնավորաբար երգչուհի Սոֆի Մխեյանի համար լավագույն տարբերակն այն կլինի, որ իրեն հրավիրեն ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, իսկ Արամոն և Էմմա Պետրոսյանը շատ կուզենային, որ առաջարկություն ստանան իրենց սրտամոտ կուսակցությունից: Մի քանի երգիչ-երգչուհիներ էլ, հրավերներ չունենալով, արդեն պատրաստվում են մեկնել արտասահմանյան հյուրախաղերի` այսպես իրենք իրենց մխիթարելու համար: